Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1
Հոդված 1.
Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության սկզբունքները, հանրային ծառայության անցնելու պահանջները, հանրային պաշտոնների դասակարգումը, հանրային ծառայողի հիմնական իրավունքները և պարտականությունները, սոցիալական երաշխիքները, պաշտոնների առանձնահատկությունները, բարեվարքության համակարգը, կարգավորվում են գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման հետ կապված, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ հարաբերությունները:
(1-ին հոդվածը փոփ. 19.01.21 ՀՕ-51-Ն, լրաց. 10.12.21 ՀՕ-390-Ն)
(19.01.21 ՀՕ-51-Ն օրենքն ունի անցումային դրույթ)