Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2019-03-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

Հոդված 9. Հանրային պաշտոններում նշանակելու իրավասությունը

գործել է մինչև 2019-03-28Բացել ARLIS-ում

Հոդված 9. Հանրային պաշտոններում նշանակելու իրավասությունը

1. Նախարարի տեղակալին նախարարի առաջարկությամբ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը:

2. Կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարին վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Կառավարությունը, բացառությամբ տեսչական մարմինների:

3. Տեսչական մարմնի ղեկավարին Տեսչական մարմնի կառավարման խորհրդի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը:

4. Կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին Կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

5. Վարչապետին ենթակա պետական մարմնի ղեկավարին նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

6. Վարչապետին ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին վարչապետին ենթակա պետական մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

7. Նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարին համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

8. Նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է համապատասխան նախարարը:

9. Մարզպետների տեղակալներին մարզպետի առաջարկությամբ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը:

10. Պետական հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց նշանակում և ազատում է այն պետական մարմնի ղեկավարը կամ ենթակա պետական մարմնի ղեկավարը, որտեղ նրանք լինելու են աշխատանքային հարաբերությունների մեջ, բացառությամբ սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված դեպքերի:

11. Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին և նրա տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը:

12. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին և նրա տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Ազգային ժողովի նախագահը:

13. Վարչապետի աշխատակազմի ղեկավարին և նրա տեղակալներին, վարչապետի աշխատակազմի գրասենյակի ղեկավարին, բացառությամբ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը:

14. Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնականին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնականին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարին, խորհրդականին, օգնականին, մամուլի քարտուղարին, ռեֆերենտին, արարողակարգի պատասխանատուին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համապատասխան փոխվարչապետը: Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնականին, խորհրդականին և մամուլի քարտուղարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Անվտանգության խորհրդի քարտուղարը:

15. Համայնքային վարչական և համայնքային հայեցողական պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է համայնքի ղեկավարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

16. Նախարարին, Անվտանգության խորհրդի քարտուղարին, Կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարին, վարչապետի աշխատակազմի ղեկավարին, տեսչական մարմնի ղեկավարին, վարչապետին ենթակա պետական մարմնի ղեկավարին, մարզպետին, վարչապետի աշխատակազմի գրասենյակի ղեկավարին, բացառությամբ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի, արձակուրդ տրամադրում է վարչապետը:

17. Նախարարի տեղակալին, Կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալին, վարչապետին ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին, մարզպետի տեղակալին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է անմիջական ղեկավարը:

18. Նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է համապատասխան նախարարը, իսկ նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է անմիջական ղեկավարը:

19. Պետական հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է անմիջական ղեկավարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

20. Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է Հանրապետության նախագահը, իսկ աշխատակազմի ղեկավարի տեղակալներին, աշխատակազմի ղեկավարի օգնականին` Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը:

21. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է Ազգային ժողովի նախագահը, իսկ աշխատակազմի ղեկավարի տեղակալներին, աշխատակազմի ղեկավարի օգնականին` Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը:

22. Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալներին, աշխատակազմի ղեկավարի օգնականին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

23. Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարին, խորհրդականին, օգնականին, մամուլի քարտուղարին, ռեֆերենտին, արարողակարգի պատասխանատուին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է համապատասխան փոխվարչապետը:

24. Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնականին, խորհրդականին և մամուլի քարտուղարին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։