Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16.

Օրենքի 42-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-9-րդ մասերով.

«6. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանդիսանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդը:

7. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմը գործում է մինչև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների ձևավորումը:

8. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակը և հաստիքացուցակը, կառուցվածքն ու կանոնադրությունը հաստատվում են մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը:

9. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումներում համապատասխան նշանակումները կատարվում են Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակը և հաստիքացուցակը, կառուցվածքն ու կանոնադրությունը հաստատվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։