Հոդված 9
Հոդված 9.
Օրենքի 24-րդ հոդվածում`
1) 1-ին մասում՝
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) քննում և լուծում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց, 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների խախտումների և իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումներ.»,
բ. 2-րդ կետի «բարձրաստիճան պաշտոնատար» բառերը փոխարինել «պաշտոն զբաղեցնող» բառերով,
գ. 3-րդ կետի «բարձրաստիճան» բառը փոխարինել «հայտարարատու» բառով,
դ. 4-րդ կետի «սահմանում է» բառերից հետո հանել «հայտարարագրի ձևանմուշը,» բառերը,
ե. 7-րդ կետը «հանձնաժողովներին» բառից հետո լրացնել «, բարեվարքության հարցերով կազմակերպիչներին» բառերով, իսկ «սահմանափակումների» բառից հետո` «, ինչպես նաև վարքագծի սկզբունքների և դրանցից բխող վարքագծի տիպային կանոնների» բառերով,
զ. 8-րդ կետի «բարձրաստիճան պաշտոնատար անձանց (բացառությամբ պատգամավորների, դատավորների և դատախազների) էթիկայի» բառերը փոխարինել «պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի» բառերով,
է. 9-րդ կետից հանել «սույն» բառը, իսկ «սահմանափակումներ» բառից հետո լրացնել «, վարքագծի սկզբունքները, ինչպես նաև հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնները» բառերով,
ը. 11-րդ կետը «սահմանափակումների» բառից հետո լրացնել «, վարքագծի կանոնների» բառերով.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-22-րդ կետերով.
«19) ընդունում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները (կանոնագիրքը).
20) ընդունում է հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնագիրքը.
21) մշակում է հանրային ծառայողների վարքագծի ոլորտային կանոնագրքերի նախագծերի մշակման և կիրարկման վերաբերյալ ուղեցույցը.
22) ամփոփում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի սկզբունքների և դրանցից բխող վարքագծի կանոնների, ինչպես նաև իրավիճակային շահերի բախման վերաբերյալ դրույթների իրացման պրակտիկան, ներկայացնում դրա միասնականության ապահովմանն ուղղված առաջարկություններ:».
3) 2-րդ մասի «և 15-րդ» բառերը փոխարինել «, 15-րդ և 22-րդ» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Հանձնաժողովն իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու բարեվարքության համակարգին առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, որոնք ենթակա են տրամադրման Հանձնաժողովի սահմանած ժամկետում:»: