Անցնել բովանդակությանը

Հոդված 11. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին հոդվածով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին հոդվածով.

«Հոդված 12.1. Բարձրագույն դատական խորհրդի անդամների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարները

1. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և անդամի պաշտոնում աշխատանքային ստաժի համար Բարձրագույն դատական խորհրդի նախագահին և անդամին վճարվում է հավելավճար` տվյալ պաշտոնում յուրաքանչյուր տարվա համար երկու տոկոսի չափով: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կամ անդամի պաշտոնը դատավորի կողմից ստանձնելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կամ անդամի պաշտոնավարման ժամանակահատվածի համար սույն մասով և սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով հաշվարկող հավելավճարից վճարվում է միայն առավել բարձրը:

2. Բարձրագույն դատական խորհրդի նախագահին և անդամին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։