Հոդված 19. Օրենքի 22-րդ հոդվածում՝
Հոդված 19. Օրենքի 22-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «Պետական ծառայության մարմինների համար» բառերը փոխարինել «Պետական իշխանության մարմիններում» բառերով.
2) 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի» բառերը փոխարինել «վարչապետի աշխատակազմի» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.
«11. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացվող աշխատանքների համար քաղաքացիական ծառայողը աշխատանքների փորձարարական կազմակերպման համար օպտիմալացված միջոցների հաշվին կարող է պարգևատրվել, եթե բավարարել է հաստատված գնահատման անհատական ցուցիչները:»: