Հոդված 26. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.
Հոդված 26. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.
«2.2. Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պետական ծառայողին քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակելու դեպքում համապատասխան ծառայողի համար վերջին պաշտոնում սահմանված պաշտոնային դրույքաչափը սույն հոդվածով սահմանված կարգով պահպանվում է, եթե նրա պաշտոնը չի փոխվում, սակայն փոխվում է հիմնական աշխատավարձի հաշվարկման սանդղակը, և այդ սանդղակում բացակայում է վերջին պաշտոնում նրա հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակցին հավասար (0.01 միավորի տարբերությամբ) գործակիցը: Այս դեպքում տվյալ պետական ծառայողի (քաղաքացիական ծառայողի) համար վերջին պաշտոնում սահմանված պաշտոնային դրույքաչափը պահպանվում է մինչև այն պահը, երբ տվյալ պետական ծառայողի (քաղաքացիական ծառայողի) համար սույն օրենքով սահմանված կարգով որոշված գործակցի (համապատասխան սանդղակի 11-րդ մակարդակի գործակից) և բազային աշխատավարձի արտադրյալը ավելի բարձր կլինի սույն հոդվածի համաձայն պահպանված հիմնական աշխատավարձի չափից:»: