Հոդված 1
Հոդված 1.
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀO-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) գործակալություն՝ իրավաբանական անձանց պետական գրանցում, պետական մարմինների, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմին.».
2) 7-րդ կետի «ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական մարմինների» բառերով.
3) 14-րդ կետը «հիմնարկների պետական հաշվառումը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև պետական մարմինների պետական հաշվառումը» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին կետով.
«16.1) պետական մարմնի հաշվառում` հաշվառման ենթակա պետական մարմնի հաշվառումը պետության կողմից.»: