Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 10.

Օրենսգրքի 361.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 361.1. Դատարանում գործը կոլեգիալ կազմով քննելիս դատական ակտ կայացնելը

1. Դատարանում գործը կոլեգիալ կազմով քննելիս դատավորների խորհրդակցության ժամանակ խորհրդակցական սենյակում կարող են գտնվել միայն տվյալ գործով դատարանի կազմում ընդգրկված դատավորները: Այլ անձանց ներկայությունն արգելվում է: Դատավորներն իրավունք չունեն հրապարակելու խորհրդակցության ժամանակ արտահայտված կարծիքները:

2. Նախագահողը հարցերը դատարանի լուծմանն է դնում սույն օրենսգրքի 360-րդ և 361-րդ հոդվածներով նշված հաջորդականությամբ:

3. Յուրաքանչյուր հարցին դատավորներից յուրաքանչյուրը պետք է դրական կամ բացասական պատասխան տա: Դատավորներն իրավունք չունեն ձեռնպահ մնալու քվեարկությունից:

4. Սույն օրենսգրքի 360-րդ հոդվածում նշված յուրաքանչյուր հարցով առաջին հերթին քվեարկության է դրվում այն առաջարկը, որն առավել բարենպաստ է ամբաստանյալի համար:

5. Դատական ակտն ամբողջությամբ և դրա յուրաքանչյուր էջը ստորագրում են բոլոր դատավորները: Մեծամասնության կարծիքի հետ չհամաձայնվող դատավորի հատուկ կարծիք ունենալու մասին նրա ստորագրությամբ նշում է կատարվում դատական ակտում: Հատուկ կարծիքն այն ներկայացրած դատավորի ստորագրությամբ կցվում է դատական ակտին։

6. Հատուկ կարծիքը կարող է վերաբերել դատական ակտի ինչպես պատճառաբանական, այնպես էլ եզրափակիչ մասին:

7. Հատուկ կարծիքը հրապարակվում է դատական ակտի հետ միաժամանակ։»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։