Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 171.2. Տնտեսական գործունեության արգելված համակարգումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 171.2. Տնտեսական գործունեության արգելված համակարգումը

1. Տնտեսական գործունեության արգելված համակարգումը ֆիզիկական անձի համար`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև երեքհազարապատիկի չափով:

2. Նույն արարքը տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի համար`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից մինչև հինգհազարապատիկի չափով:

3. Նույն արարքը պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի համար`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև երեքհազարապատիկի չափով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։