Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-02-17-ից մինչև 2018-03-30։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2018-03-30-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։

Հոդված 5. Ռեգիստրում մշակվող անձնական տվյալները

գործել է մինչև 2018-03-30ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 5. Ռեգիստրում մշակվող անձնական տվյալները

(վերնագիրը փոփ. 18.05.15 ՀՕ-57-Ն)

1. Ռեգիստրում մշակվում են բնակչի հետևյալ անձնական տվյալները.

1) հանրային ծառայությունների համարանիշը.

2) անունը, ազգանունը, ինչպես նաև հայրանունը, եթե ներկայացված են հավաստող փաստաթղթեր.

3) կարգավիճակը (կացության կարգավիճակը կամ փախստական լինելը).

4) քաղաքացիությունը.

5) ծննդյան օրը, ամիսը, տարին և ծննդավայրը.

6) սեռը.

7) մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն.

8) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը և (կամ) օտարերկրյա պետության քաղաքացիությունը և Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունքը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերության ժամկետը և տրամադրող մարմինը).

9) մահվան օրը, ամիսը, տարին և վայրը.

10) կենսաչափական տվյալները, եթե դրանց մշակումն ուղղակիորեն նախատեսված է օրենքով:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված տվյալների փոփոխության դեպքում փոփոխությունները կատարող պետական մարմինները յոթնօրյա ժամկետում այդ մասին պաշտոնապես տեղեկացնում են ռեգիստր վարող մարմիններին: Ռեգիստրում անձնական տվյալների փոփոխության և լրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2.1. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված տվյալների փոփոխության դեպքում ռեգիստր վարող մարմինները համակարգում և եռամսյա պարբերականությամբ դրանք ներկայացնում են անշարժ գույքի պետական ռեգիստր:

3. (մասն ուժը կորցրել է 20.05.05 ՀՕ-131-Ն)

4. Հաշվառված բնակչի անձնական հաշվառման տվյալները պահպանվում են նաև նրա մահից հետո, որի իրավական ռեժիմը կարող է փոփոխվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(5-րդ հոդվածը փոփ. 24.09.03 ՀՕ-2-Ն, 20.05.05 ՀՕ-131-Ն, լրաց., փոփ. 06.12.07 ՀՕ-295-Ն, 30.11.11 ՀՕ-290-Ն, փոփ. 18.05.15 ՀՕ-57-Ն, լրաց. 16.01.18 ՀՕ-77-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։