Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-06-01-ից մինչև 2014-08-02։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2014-08-02-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։

Հոդված 12. Անցումային դրույթներ

գործել է մինչև 2014-08-02ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 12. Անցումային դրույթներ

1. Լիազոր մարմնի կողմից ներկայացված ժամկետներին համապատասխան` պետական կառավարման լիազորված մարմինները կենտրոնական ռեգիստր են փոխանցում Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական ծառայություններում հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` սույն օրենքով սահմանված անհատական հաշվառման տվյալները:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անհատական հաշվառման տվյալներն ստանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, կենտրոնական ռեգիստր վարող մարմինը տեղական ռեգիստրներին տրամադրում է համապատասխան տարածքում բնակվող անձանց անհատական հաշվառման տվյալները:

3. Հայաստանի Հանրապետությունում բնակվող այն անձինք, ովքեր հաշվառված չեն, պարտավոր են մինչև 2006 թվականի հուլիսի 1-ը հաշվառվել համապատասխան տեղական ռեգիստրներում: Հաշվառման կապակցությամբ բնակչությանը տեղեկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. (մասն ուժը կորցրել է 30.11.11 ՀՕ-290-Ն)

5. Բնակչության պետական ռեգիստրը գործում է 2006 թվականի հուլիսի 1-ից:

(12-րդ հոդվածը փոփ. 24.09.03 ՀՕ-2-Ն, 20.05.05 ՀՕ-131-Ն, 30.11.11 ՀՕ-290-Ն)

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2002 թ. հոկտեմբերի 21

Երևան

ՀՕ-419-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։