Հոդված 5. Ռեգիստրում մշակվող անհատական տվյալները
Հոդված 5. Ռեգիստրում մշակվող անհատական տվյալները
1. Ռեգիստրում մշակվում են բնակչի հետևյալ անհատական տվյալները.
1) սոցիալական ապահովության քարտի համարը.
2) անունը, ազգանունը, ինչպես նաև հայրանունը, եթե ներկայացված են հավաստող փաստաթղթեր.
3) կարգավիճակը (կացության կարգավիճակը կամ փախստական լինելը).
4) քաղաքացիությունը.
5) ծննդյան օրը, ամիսը, տարին և ծննդավայրը.
6) սեռը.
7) Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն.
8) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ օտարերկրյա պետության քաղաքացիությունը և Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունքը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերության ժամկետը և տրամադրող մարմինը).
9) մահվան օրը, ամիսը, տարին և վայրը:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված տվյալների փոփոխության դեպքում փոփոխությունները կատարող պետական մարմինները յոթնօրյա ժամկետում այդ մասին պաշտոնապես տեղեկացնում են ռեգիստր վարող մարմիններին: Ռեգիստրում անհատական տվյալների փոփոխության և լրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Սույն օրենքի նպատակներից ելնելով՝ Հայաստանի Հանրապետությունում բնակչության հաշվառման (գրանցման) այլ ձևերն արգելվում են:
4. Հաշվառված բնակչի անհատական հաշվառման տվյալները պահպանվում են նաև նրա մահից հետո, որի իրավական ռեժիմը կարող է փոփոխվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(5-րդ հոդվածը փոփ. 24.09.03 ՀՕ-2-Ն)