Հոդված 12. Անցումային դրույթներ
Հոդված 12. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, պետական կառավարման լիազորված մարմինները կենտրոնական ռեգիստր են փոխանցում Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական ծառայություններում հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` սույն օրենքով սահմանված անհատական հաշվառման տվյալները:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անհատական հաշվառման տվյալներն ստանալուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, կենտրոնական ռեգիստր վարող մարմինը տեղական ռեգիստրներին տրամադրում է համապատասխան տարածքում բնակվող անձանց անհատական հաշվառման տվյալները:
3. Հայաստանի Հանրապետությունում բնակվող այն անձինք, ովքեր հաշվառված չեն, պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, հաշվառվել համապատասխան տեղական ռեգիստրներում: Հաշվառման կապակցությամբ բնակչությանը տեղեկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Հաշվառված անձանց սոցիալական ապահովության քարտերի համարները ռեգիստր են մուտքագրվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
5. Բնակչության պետական ռեգիստրը գործում է 2005 թվականի հունվարի 1-ից:
(12-րդ հոդվածը փոփ. 24.09.03 ՀՕ-2-Ն)
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2002 թ. հոկտեմբերի 21
Երևան
ՀՕ-419-Ն