Հոդված 6. Ռեգիստրում անհատական տվյալների կուտակման աղբյուրները
Հոդված 6. Ռեգիստրում անհատական տվյալների կուտակման աղբյուրները
1. Համապատասխան բնագավառների լիազորված պետական մարմինները ռեգիստր վարող մարմիններին պարտավոր են տրամադրել բնակչության անհատական հաշվառման տվյալներ`
1) Հայաստանի Հանրապետությունում ծնված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ծնված, սակայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհամարվող այն անձանց վերաբերյալ, որոնց ծնողները բնակվում են Հայաստանի Հանրապետությունում.
2) Հայաստանի Հանրապետությունից դուրս ծնված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստան ստացած անձանց վերաբերյալ.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ և Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստան ստացած անձանց վերաբերյալ.
4) Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձանց վերաբերյալ:
2. Տեղական ինքնակառավարման մարմինները (դրանց ենթակայության տակ գտնվող հիմնարկները և կազմակերպությունները) անհատական հաշվառման տվյալները տրամադրում են համապատասխան տեղական ռեգիստր վարող մարմնին, իսկ պետական կառավարման լիազորված մարմինները՝ կենտրոնական ռեգիստր վարող մարմնին: