Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-10-13-ից մինչև 2023-12-26։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2023-12-26-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Կառավարության կազմը և կառուցվածքը

գործել է մինչև 2023-12-26ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 2. Կառավարության կազմը և կառուցվածքը

1. Կառավարությունը կազմված է վարչապետից, երկու փոխվարչապետից և նախարարներից:

2. Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները.

1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,

2) առողջապահության նախարարությունը,

3) արդարադատության նախարարությունը,

4) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-457-Ն)

5) արտաքին գործերի նախարարությունը,

6) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը,

6.1) ներքին գործերի նախարարությունը,

7) շրջակա միջավայրի նախարարությունը,

8) պաշտպանության նախարարությունը,

9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը,

10) բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը,

11) էկոնոմիկայի նախարարությունը,

12) ֆինանսների նախարարությունը:

3. Նախարարություններին վերապահված գործունեության հիմնական ոլորտները սահմանվում են սույն օրենքի հավելվածում: Հավելվածով նախատեսված գործունեության ոլորտներում Կառավարության քաղաքականության իրականացումը ենթադրում է նաև նախարարությունների կողմից համապատասխան ոլորտում Կառավարության քաղաքականության իրականացման մոնիտորինգ և գնահատում:

(2-րդ հոդվածը խմբ. 08.05.19 ՀՕ-31-Ն, լրաց. 26.10.22 ՀՕ-390-Ն, լրաց., փոփ. 16.12.22 ՀՕ-457-Ն)

(16.12.22 ՀՕ-457-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։