Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-12-26-ից մինչև 2024-02-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԸ, ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

Հոդված 11. Կառավարության որոշումները

գործել է մինչև 2024-02-08Բացել ARLIS-ում

Հոդված 11. Կառավարության որոշումները

1. Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու վերաբերյալ որոշումները և Կառավարության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Կառավարության անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ բանավոր քվեարկությամբ: Կառավարության այլ որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող Կառավարության անդամների ձայների մեծամասնությամբ՝ բանավոր քվեարկությամբ: Նիստին մասնակցող Կառավարության անդամները պարտավոր են մասնակցել քվեարկությանը: Կառավարության անդամները քվեարկում են կողմ կամ դեմ: Ձայների հավասարության դեպքում վարչապետի ձայնը որոշիչ է:

2. Եթե վարչապետը գտնում է, որ Կառավարության նիստի օրակարգ որևէ հարցի ընդգրկման անհրաժեշտությունը չկա, ապա տվյալ հարցի վերաբերյալ վարչապետի հանձնարարությամբ կազմակերպվում է գրավոր քվեարկություն: Կառավարության որոշումն ընդունվում է Կառավարության անդամների ձայների մեծամասնությամբ: Կառավարության անդամները կարող են քվեարկել կամ կողմ, կամ դեմ, կամ ներկայացնել առաջարկություն հարցի քննարկումը Կառավարության նիստում իրականացնելու վերաբերյալ: Վարչապետին նման առաջարկություն ներկայացվելու դեպքում սույն մասում նշված Կառավարության որոշումը համարվում է չընդունված, և հարցը քննարկվում է Կառավարության նիստում՝ ընդհանուր կարգով:

3. Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումը, ինչպես նաև ռազմական կամ արտակարգ դրության ժամանակահատվածում Կառավարության բոլոր որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող Կառավարության անդամների ձայների մեծամասնությամբ՝ բանավոր քվեարկությամբ: Կառավարության անդամները կարող են քվեարկել կողմ կամ դեմ:

4. Վարչապետին փոխարինող փոխվարչապետի ձայնը քվեարկության ժամանակ հաշվարկվում է միայն որպես վարչապետի ձայն:

5. Կառավարության որոշումներն ստորագրում է վարչապետը: Կառավարության որոշման հավելվածն ստորագրում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ դրանով հաստատելով, որ տվյալ հավելվածը Կառավարության նիստում ընդունված տարբերակն է:

6. Կառավարության որոշումների նախագծեր կարող են ներկայացնել Կառավարության անդամները:

7. Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինները Կառավարության որոշումների նախագծեր կարող են առաջարկել վարչապետին, իսկ այլ պետական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները՝ Կառավարության համապատասխան անդամին:

8. Կառավարությունն իր ծրագրի հիման վրա պետության ներքին և արտաքին քաղաքականությունը մշակելիս կարող է ընդունել ոլորտային ռազմավարություններ և դրանց կատարումն ապահովող գործողությունների ծրագրեր:

(11-րդ հոդվածը լրաց. 08.05.19 ՀՕ-31-Ն, 09.06.22 ՀՕ-275-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։