Հոդված 2. Կառավարության կազմը և կառուցվածքը
Հոդված 2. Կառավարության կազմը և կառուցվածքը
1. Կառավարությունը կազմված է վարչապետից, երկու փոխվարչապետից և նախարարներից:
2. Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները.
1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,
2) առողջապահության նախարարությունը,
3) արդարադատության նախարարությունը,
4) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-457-Ն)
5) արտաքին գործերի նախարարությունը,
6) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը,
6.1) ներքին գործերի նախարարությունը,
7) շրջակա միջավայրի նախարարությունը,
8) պաշտպանության նախարարությունը,
9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը,
10) բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը,
11) էկոնոմիկայի նախարարությունը,
12) ֆինանսների նախարարությունը:
3. Նախարարություններին վերապահված գործունեության հիմնական ոլորտները սահմանվում են սույն օրենքի հավելվածում: Հավելվածով նախատեսված գործունեության ոլորտներում Կառավարության քաղաքականության իրականացումը ենթադրում է նաև նախարարությունների կողմից համապատասխան ոլորտում Կառավարության քաղաքականության իրականացման մոնիտորինգ և գնահատում:
(2-րդ հոդվածը խմբ. 08.05.19 ՀՕ-31-Ն, լրաց. 26.10.22 ՀՕ-390-Ն, լրաց., փոփ. 16.12.22 ՀՕ-457-Ն)
(16.12.22 ՀՕ-457-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)