Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 4. Լիազորված մարմինը

1. Լիազորված մարմնի գործունեության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Կառավարությունը:

2. Լիազորված մարմնի կառավարումն իրականացնում է վարչապետը, իսկ անմիջական ղեկավարումը՝ լիազորված մարմնի ղեկավարը:

3. Լիազորված մարմնի համակարգում սահմանված կարգով գործում են հետախուզական, հակահետախուզական, ռազմական հակահետախուզության և քննչական մարմիններ:

4. Լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է ազգային անվտանգության խնդիրներին առնչվող հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների և ստորաբաժանումների աշխատանքի օպերատիվ ղեկավարումը:

5. Լիազորված մարմնի կառուցվածքը սահմանվում է՝ ելնելով սույն օրենքից:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։