Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասից հանել «հատուկ քննչական ծառայության ծառայողներին, քննչական կոմիտեի ծառայողներին,» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Դասային աստիճանի համար հավելավճարը տրվում է հատուկ քննչական ծառայության ծառայողներին և քննչական կոմիտեի ծառայողներին: Տվյալ մարմնում ամենացածր դասային աստիճանի համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի 3 տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր դասային աստիճանի համար հավելավճարի չափը աճում է մեկ տոկոսով:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։