Հոդված 1
Հոդված 1.
«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 3. Մաքսային ծառայության հասկացությունը
1. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունը մաքսային մարմինների միասնական կենտրոնացված համակարգն է:
2. Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) քննչական մարմինն իրականացնում է նախաքննություն նաև մաքսային ծառայության քննչական ենթակայությանը վերապահված հանցագործությունների վերաբերյալ վարույթով:»: