Հոդված 1. «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի մարտի 30-ի ՀՕ-52 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ հոդվածով.
Հոդված 1. «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի մարտի 30-ի ՀՕ-52 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ հոդվածով.
«Հոդված 6. Լեզվի կոմիտեն
1. Լեզվի կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը:
2. Լեզվի կոմիտեն՝
1) մասնակցում է լեզվի բնագավառում քաղաքականության մշակմանը և ապահովում այդ քաղաքականության իրականացումը, ինչպես նաև մշակում է լեզվի բնագավառի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերը.
2) ապահովում է `
ա. սույն օրենքի պահանջների կատարումը և լեզվական քաղաքականության պետական ծրագրի իրականացումը,
բ. հայերենի կանոնարկումը և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում դրա լիակատար գործածությունը,
գ. ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների պաշտպանությունը.
3) աջակցում է`
ա. պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետական լեզվական քաղաքականության իրականացմանը,
բ. հեռուստառադիոընկերությունների՝ մշակութային, տեղեկատվական, տեղեկատվական-վերլուծական, հասարակական-քաղաքական, գիտահանրամատչելի, կրթական և մարզական հաղորդումների լեզուն գրական հայերենը լինելու պահանջի կատարմանը.
4) իրականացնում է լեզվաքարոզչություն, լեզվական փորձաքննություն, լեզվավիճակի մշտադիտարկումներ, ուսումնասիրություններ, վերլուծություններ, կանխարգելիչ միջոցառումներ, գնահատումներ, ինչպես նաև կազմակերպում լեզվաքաղաքականության հարցերին նվիրված միջոցառումներ, խորհրդակցություններ, գիտաժողովներ, սեմինարներ, ասուլիսներ.
5) լեզվական պարզաբանումներ է տալիս հայերենի կանոնարկման և կիրառման, անձնանունների, հայրանունների և ազգանունների, աշխարհագրական տեղանունների, ինչպես նաև առանձնահատուկ բարդության տերմինների, հասկացությունների վերաբերյալ.
6) նպաստում է`
ա. Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանը, տարածմանը և զարգացմանը,
բ. ոչ հայախոսների համար լեզվական ուսուցման հատուկ ծրագրերի մշակմանը:»: