Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 11. Սույն օրենքի խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցները
1. Սույն օրենքի խախտման դեպքում վերահսկող մարմինը կազմակերպչի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետևյալ միջոցները.
ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական.
բ) տուգանք:
2. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «է» և 2.1-ին մասի «զ1» կետերի պահանջների խախտման դեպքում պատասխանատվության միջոցը կիրառվում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «բ2» և 2.1-ին մասի «ա1» և «բ4» կետերի պահանջների խախտման դեպքում պատասխանատվության միջոցը կիրառվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
4. Վերահսկող մարմինը լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման հիմքի հայտնաբերման դեպքում գրավոր դիմում է լիազոր մարմին՝ այդ գործընթացն իրականացնելու համար` ներկայացնելով տվյալ վարույթն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
5. Սույն օրենքի խախտման դեպքում լիազոր մարմինը կազմակերպչի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետևյալ միջոցները.
ա) լիցենզիայի գործողության կասեցում.
բ) լիցենզիայի գործողության դադարեցում:»: