Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2025-10-20։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործել է մինչև 2025-10-20Բացել ARLIS-ում

Հոդված 1.

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-119 օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին և 15.2-րդ հոդվածներով.

«Հոդված 15.1. Գիտության կոմիտեն

1. Գիտության կոմիտեն ղեկավարում է գիտության կոմիտեի նախագահը:

2. Գիտության կոմիտեն ՝

1) մասնակցում է գիտության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության մշակմանը, մշակում և համապատասխան նախարարին է ներկայացնում գիտության բնագավառի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծեր.

2) մշակում է գիտության բնագավառի կառուցվածքային բարեփոխումների ծրագրեր.

3) մշակում է գիտության զարգացման հեռանկարային ու նպատակային, ինչպես նաև միջպետական համագործակցության շրջանակներում գիտատեխնիկական ծրագրեր և կազմակերպում է դրանց իրականացումը.

4) մշակում է գիտական և գիտատեխնիկական ներուժի կառուցվածքի բարելավման ու օգտագործման արդյունավետության բարձրացման ծրագրեր, գիտական կադրերի պատրաստման նպատակով իրականացնում է ուսումնասիրություններ և ներկայացնում է առաջարկություններ պետական պատվերի ձևավորման վերաբերյալ.

5) մշակում է առաջարկություններ գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունների վերաբերյալ.

6) մշակում և համապատասխան նախարարին է ներկայացնում գիտական և գիտատեխնիկական փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) բնագավառի իրավական ակտերի նախագծեր.

7) սահմանում է փորձաքննության կազմակերպիչներին և փորձագետներին առաջադրվող պահանջները.

8) մշակում է փորձաքննության բնագավառում պետական հավատարմագրման կարգը և չափանիշները.

9) մշակում և հաստատում է պետական փորձաքննության մեթոդական և կազմակերպատեխնիկական հիմքերը.

10) փորձաքննության բնագավառում կնքում է միջազգային համագործակցության պայմանագրեր.

11) կազմակերպում է գիտության և արտադրության ինտեգրմանն ուղղված գիտական և գիտատեխնիկական գործունեության իրականացումը.

12) սահմանված կարգով մասնակցում է գիտության բնագավառի հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակմանն ու քննարկմանը.

13) մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների հայ գիտնականների ներուժի համախմբմանն ուղղված ծրագրեր.

14) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում է համապատասխան վարչական, վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթերի, տեղեկանքների և այլն) ներդրում և դրանց միջոցով հավաքված տվյալների ու տեղեկությունների հիման վրա` սահմանված կարգով վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.

15) կազմակերպում է ռազմատեխնիկական ծրագրերի մշակումը, փորձաքննության և իրականացման մոնիտորինգի (մշտադիտարկման) կազմակերպումը` Ռազմարդյունաբերական կոմիտեի և համապատասխան պետական մարմինների հետ.

16) իրականացնում է գիտական և (կամ) գիտատեխնիկական արդյունքների վերաբերյալ տվյալների հավաքում, գիտաչափական վերլուծություն, հաշվառման ամբողջական համակարգի ձևավորում և վարում.

17) իր իրավասության սահմաններում իրականացնում է գիտության բնագավառի բյուջետային գործընթացը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։