Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում՝
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Թռիչքային և ավիացիոն անվտանգության, օդային փոխադրումների բնագավառում իրականացվող աշխատանքների ու մատուցվող ծառայությունների որակի շարունակական ապահովման նպատակով կոմիտեն քաղաքացիական ավիացիայի բնագավառում իր իրավասության շրջանակում իրականացնում է պետական վերահսկողություն (այսուհետ` վերահսկողություն):
Վերահսկողության նպատակով կոմիտեն իրականացնում է ուսումնասիրություն և վերահսկողություն՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների կողմից սահմանված՝ քաղաքացիական ավիացիայի թռիչքային և ավիացիոն անվտանգության վերահսկողության ստանդարտների, հարցաշարերի, մեթոդական ձեռնարկների և ուղեցույցների հիման վրա: Վերահսկողությունը կարող է իրականացվել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների կողմից դրա անցկացման կարգ սահմանված չէ:».
2) 2-րդ մասի՝
ա. առաջին պարբերության «լիազորված մարմինների» բառերը փոխարինել «կոմիտեի» բառերով,
բ. երկրորդ պարբերության «լիազորված մարմինների» բառերը փոխարինել «կոմիտեի» բառով, իսկ «, իսկ մաքսային հսկողության գոտիների տարածք` մաքսային մարմինների թույլտվությամբ և նրանց հսկողության ներքո» բառերը հանել: