Հոդված 1
Հոդված 1.
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում՝
1) 4-րդ մասի «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ և 3-րդ մասի առաջին նախադասությամբ սահմանված պահանջները» բառերը փոխարինել «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ և 9-րդ մասերով սահմանված պահանջները» բառերով.
2) 6-րդ մասի «լիազորված պետական կառավարման հանրապետական մարմինը» բառերը փոխարինել «սույն օրենքում նշված պետական կառավարման մարմինը» բառերով: