Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-01-ից մինչև 2018-01-18։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2018-01-18-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 28. Նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդը

գործել է մինչև 2018-01-18ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 28. Նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդը

(վերնագիրը խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն, լրաց. 12.12.13 ՀՕ-175-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-276-Ն)

1. Հարկային վարչարարության իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հարկային մարմնում գործում է հարկային մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ (այսուհետ՝ ֆոնդ):

2. Ֆոնդը կազմավորվում է՝

1) հարկային մարմինների կողմից ստուգման ակտով կամ ուսումնասիրության արձանագրությամբ կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմված վարչական ակտով արձանագրված` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված պետական հարկերի և պետական վճարների մասով վճարման ենթակա հարկի և (կամ) վճարի գումարների, ինչպես նաև հարկային պատասխանատվության տեսակներից տույժերի և տուգանքների (բացառությամբ սույն մասի 2-րդ կետում նշված դեպքի) գումարների (այսուհետ` լրացուցիչ գումարներ) տասը տոկոս մասհանումների հաշվին:

Ֆոնդի միջոցների հաշվառման համար հարկային մարմնում բացվում են հատուկ անձնական հաշվի քարտեր: Հատուկ անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը:

Ֆոնդում պարտավորությունները և դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաև պարտավորություններից ավելի վճարված գումարները հաշվառվում են դրամով (առանց լումաների)` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով: (նախադասությունն հանվել է 21.12.17 ՀՕ-276-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-276-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-276-Ն)

2) հարկային ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածի համաձայն կիրառվող նյութական պատասխանատվության արդյունքում գանձվող գումարների հաշվին.

3) Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության և (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելու համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված տուգանքների, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով հարկային մարմնի քննությանը վերապահված իրավախախտումների գործերով նշանակված վարչական տուգանքների երեսուն տոկոս մասհանումների հաշվին:

3. Ֆոնդը ծախսվում է՝

1) համակարգչային, կապի և տրանսպորտային միջոցների ձեռքբերման ու շահագործման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և նյութատեխնիկական ապահովվածության համար.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական և հետաքննչական միջոցառումներ իրականացնելիս ծախսեր կատարելու համար.

3) լրացուցիչ գումարներ անմիջապես հայտնաբերողների, հարկային մարմինների աշխատանքներում ներդրում ունեցողների դրամական պարգևատրման և օգնության համար, ընդ որում, ֆոնդից պարգևատրմանն ուղղվող միջոցները չեն կարող գերազանցել հարկային մարմնի աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսը.

4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հսկիչ գնումների իրականացման համար.

5) շենքերի, շինությունների, աշխատանքային պայմանների բարելավման համար.

6) հարկային մարմնի կամ հարկային ծառայողի կողմից հարկային օրենսդրության դրույթների խախտման հետևանքով սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված գումարները հարկ վճարողին փոխհատուցելու համար:

Ֆոնդի տնտեսված միջոցները Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են ուղղվել Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ:

4. Լրացուցիչ գումարի օգտագործումն իրականացվում է միայն տվյալ գումարին համապատասխանող հայտնաբերված լրացուցիչ գումարը պետական բյուջե մուտքագրելուն (վերականգնելուն) համամասնորեն, իսկ հայտնաբերված լրացուցիչ գումարի վճարման պարտավորությունը հաստատող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքում՝ ամբողջությամբ: Սույն հոդվածի 1-ին մասում նշված նպատակներով ֆոնդի միջոցները մուտքագրվում և օգտագործվում են հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով:

5. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հարկային մարմնի պահպանման ծախսերում կարող է նախատեսվել նաև պարգևատրման ֆոնդ:

(28-րդ հոդվածը խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն, փոփ. 14.12.04 ՀՕ-191-Ն, խմբ. 16.12.05 ՀՕ-24-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-234-Ն, լրաց. 23.10.08 ՀՕ-176-Ն, խմբ. 08.12.10 ՀՕ-187-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-268-Ն, լրաց. 12.12.13 ՀՕ-175-Ն, 06.12.17 ՀՕ-227-Ն, փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-276-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։