Հոդված 8. Հարկային մարմինները
Հոդված 8. Հարկային մարմինները
(վերնագիրը խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն, փոփ. 23.10.08 ՀՕ-176-Ն)
1. Սույն օրենքի կիրառության իմաստով հարկային մարմիններն են`
1) վերադաս հարկային մարմինը.
2) հարկային տեսչությունները:
2. (մասն ուժը կորցրել է 23.10.08 ՀՕ-176-Ն)
3. Հարկային մարմնի հարկային տեսչություններն ստեղծում, վերակազմակերպում և լուծարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3.1. Հարկային մարմնի համակարգում գիտահետազոտական գործունեության իրականացման, կադրերի պատրաստման, վերապատրաստման և այլ նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են ստեղծվել մասնագիտացված պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
4. Հարկային մարմնի համակարգը ներառում է առանձնացված ստորաբաժանումներ, որոնք ստեղծում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և հարկային տեսչությունների կառուցվածքը և գործառույթները հաստատում է հարկային մարմնի ղեկավարը:
6. (մասն ուժը կորցրել է 23.10.08 ՀՕ-176-Ն)
(8-րդ հոդվածը խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն, փոփ., խմբ., լրաց. 23.10.08 ՀՕ-176-Ն, փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-276-Ն)