Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-10-25-ից մինչև 2024-03-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 37. Հարկային մարմնում հանրային ծառայողներին պատճառված վնասի հատուցման իրավունքը

գործել է մինչև 2024-03-27Բացել ARLIS-ում

Հոդված 37. Հարկային մարմնում հանրային ծառայողներին պատճառված վնասի հատուցման իրավունքը

(վերնագիրը լրաց. 21.01.20 ՀՕ-17-Ն)

1. Ծառայողական գործունեության կապակցությամբ հարկային մարմնում հանրային ծառայողին վնասվածքներ պատճառելու դեպքում, որոնք բացառում են հանրային ծառայություն անցնելու նրա հետագա հնարավորությունը, նրան ամեն ամիս վճարվում է փոխհատուցում` այդ կապակցությամբ նշանակված կենսաթոշակի և նրա ամսական միջին վաստակի տարբերության չափով:

2. Ծառայության ընթացքում կամ ազատվելուց հետո հարկային մարմնում հանրային ծառայողի մահվան դեպքում, եթե դա առաջացել է ծառայողական գործունեության կապակցությամբ նրան վնասվածքներ պատճառելու հետևանքով, հարկային մարմնում հանրային ծառայողի խնամքի տակ գտնվող ընտանիքի անչափահաս և (կամ) անաշխատունակ անդամներին ամեն ամիս վճարվում է փոխհատուցում` մահացածի ամսական միջին վաստակից նրանց բաժին ընկնող մասի և կերակրողին կորցնելու համար նշանակված կենսաթոշակի չափերի միջև տարբերության չափով: Ամսական միջին վաստակից մահացածին բաժին ընկնող մասը որոշելու համար մահացածի ամսական միջին վաստակը բաժանվում է նրա խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների, այդ թվում` աշխատունակների թվի վրա:

3. Ծառայողական գործունեության կապակցությամբ հարկային մարմնում հանրային ծառայողին կամ նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքին պատճառված վնասը ենթակա է հատուցման լրիվ ծավալով, ներառյալ` բաց թողնված օգուտը:

4. Սույն հոդվածում նախատեսված վնասները հատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

(37-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.01.20 ՀՕ-17-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։