Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-08-22-ից մինչև 2006-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2006-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

հարկային ծառայող` հարկային մարմնում հարկային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն զբաղեցնող անձ.

հարկային ծառայության պաշտոնի նկարագիր` տվյալ պաշտոնը զբաղեցնող հարկային ծառայողի համար օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները նկարագրող և տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար հարկային ծառայողին մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող, ինչպես նաև հարկային ծառայության համապատասխան կոչում ունենալու պահանջները սահմանող, հարկային մարմնի հաստատած փաստաթուղթ.

հարկային գաղտնիք` հարկ վճարողի կամ ապահովադրի (այսուհետ` սույն օրենքի իմաստով հարկ վճարող), հարկ վճարողի գործունեության վերաբերյալ հարկային մարմնի կամ հարկային ծառայողի ստացած ցանկացած տեղեկություն, բացառությամբ`

- հարկ վճարողի կողմից կամ նրա համաձայնությամբ հրապարակված տեղեկությունների,

- հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկության,

- հարկ վճարողի կանոնադրության մեջ ներառվող տեղեկությունների,

- հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին օրենսդրության պահանջների խախտման և կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ տեղեկությունների,

- հարկ վճարողի (հարկ վճարողի գործունեության) վերաբերյալ միջազգային կամ միջգերատեսչական պայմանագրերի (համաձայնագրերի) հիման վրա այլ պետությունների հարկային (մաքսային) մարմիններին ներկայացվող տեղեկությունների:

Հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների օգտագործման, տրամադրման և հրապարակման դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ.

ռոտացիա` հարկային մարմնի ստորաբաժանումների հարկային ծառայողների տեղափոխում հարկային մարմնի մի ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

հարկային ծառայողի ատեստավորում` հարկային ծառայողի զբաղեցրած պաշտոնին վերջինիս համապատասխանությունը և ծառայողական առաջխաղացման նպատակահարմարությունը որոշելու նպատակով սույն օրենքով սահմանված կարգով անցկացվող որակավորման ստուգում.

հարկային ծառայության գործառույթներ՝ վերադաս հարկային մարմնի և հարկային տեսչությունների՝ ըստ կառուցվածքային ստորաբաժանումների, հարկային մարմնի ղեկավարի կողմից հաստատվող գործառութային պարտականություններ.

հարկային ծառայողի վարքագծի կանոններ` հարկային ծառայողի մասնագիտական (ծառայողական) պահվածքի և վարվելակերպի նորմեր պարունակող փաստաթուղթ, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

հարկային ծառայողի նյութական պատասխանատվություն` սույն օրենքով, հարկային ծառայության ընթացակարգերով և հարկային ծառայողի վարքագծի կանոններով հարկային ծառայողի համար սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի որոշմամբ և հարկային մարմնի ղեկավարի կողմից կիրառվող պատասխանատվության տեսակ.

ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով առաջարկված թեկնածուներից հարկային մարմնի ղեկավարի կողմից ձևավորվող մարմին, որն իրականացնում է սույն օրենքով և հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով վերապահված լիազորություններ.

հարկային վարչարարություն՝ հարկային մարմնի՝ սույն օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա իրականացվող գործողություններ՝ ուղղված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին օրենսդրության համատարած և ճիշտ կիրառման ապահովմանը, հարկային մարմնի խնդիրների իրագործմանը.

հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտներ՝ Հայաստանի Հանրապետության պետական, պարտադիր սոցիալական ապահովագրության և համայնքների բյուջեներ վճարվող հարկերի, տուրքերի և օրենքով սահմանված պարտադիր այլ վճարների (այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների), դրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հաշվարկվող տույժերի և տուգանքների ամբողջություն, որոնց հաշվառումը, հաշվառման և (կամ) վճարման նկատմամբ հսկողությունը, մուտքերի ապահովման վերահսկողությունն օրենսդրությամբ վերապահված է հարկային մարմնին.

հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ՝ վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ, հարկային մարմնի հարկային տեսչություններ:

(4-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն, փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-191-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։