Հոդված 17. Հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովը
Հոդված 17. Հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովը
1. Սույն օրենքով սահմանված կարգով մրցույթներ և ատեստավորումներ անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվում է հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով), որի կազմում բացի հանձնաժողովի նախագահից ընդգրկվում է վեց անդամ` առաջադրված Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշներով:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվում են Հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը:
2. Հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է առնվազն 6 հոգի:
3. Հանձնաժողովի նախագահը և անդամներն իրենց աշխատանքը Հանձնաժողովում համատեղում են իրենց զբաղեցրած պաշտոնների հետ: Հանձնաժողովի նախագահը պետք է ունենա հարկային ծառայության (ֆինանսահարկային բնագավառի գիտական աշխատողը` համապատասխան բնագավառի) առնվազն հինգ, իսկ անդամները պետք է ունենան երկու տարվա աշխատանքային ստաժ: