Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-02-14-ից մինչև 2005-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 6. Հարկային ծառայության մարմնի խնդիրները

գործել է մինչև 2005-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 6. Հարկային ծառայության մարմնի խնդիրները

Հարկային ծառայության մարմնի խնդիրներն են`

1) հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների կատարման և կիրառման նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողության իրականացումը.

2) հարկային օրենսդրության պահանջների խախտումների կանխումը, խափանումը, այդ խախտումների բացահայտումը.

3) հարկային օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների չկատարման հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած պարտավորությունների մարման գծով աշխատանքների իրականացումը.

4) հարկային հարցերին առնչվող միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումը և իրավունքների իրականացումը, օտարերկրյա պետությունների հարկային և իրավասու այլ մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը.

5) օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացումը.

6) ֆիզիկական անձանց եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման մասին օրենսդրության պահանջների կատարման և կիրառման նկատմամբ հսկողության իրականացումը.

7) հարկային հարաբերությունները կարգավորող օրենսդրական ակտերի կիրառման վերաբերյալ հարկային ծառայողների և հարկ վճարողների ուսուցման կազմակերպումը:

(6-րդ հոդվածը լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։