Գլուխ 2 · ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 8. Հարկային մարմինները
Հոդված 8. Հարկային մարմինները
(վերնագիրը խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն, փոփ. 23.10.08 ՀՕ-176-Ն)
1. Հարկային մարմիններն են`
1) վերադաս հարկային մարմինը.
2) հարկային տեսչությունները:
2. (մասն ուժը կորցրել է 23.10.08 ՀՕ-176-Ն)
3. Հարկային մարմնի հարկային տեսչություններն ստեղծում, վերակազմակերպում և լուծարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Հարկային մարմնի համակարգը ներառում է առանձնացված ստորաբաժանումներ, որոնք ստեղծում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և հարկային տեսչությունների կառուցվածքը և գործառույթները հաստատում է հարկային մարմնի ղեկավարը:
6. (մասն ուժը կորցրել է 23.10.08 ՀՕ-176-Ն)
(8-րդ հոդվածը խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն, փոփ., խմբ., լրաց. 23.10.08 ՀՕ-176-Ն)