Հոդված 17. Հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովը
Հոդված 17. Հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովը
1. Սույն օրենքով սահմանված կարգով մրցույթներ և ատեստավորումներ անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվում է հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով), որի կազմում բացի հանձնաժողովի նախագահից ընդգրկվում է յոթ անդամ` առաջադրված Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշներով:
Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը, իսկ աշխատակարգը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է առնվազն 6 հոգի:
3. Հանձնաժողովի նախագահը և անդամներն իրենց աշխատանքը Հանձնաժողովում համատեղում են իրենց զբաղեցրած պաշտոնների հետ: Հանձնաժողովի նախագահը պետք է ունենա հարկային ծառայության առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, իսկ անդամները՝ հարկային ծառայության կամ ֆինանսահարկային բնագավառի գիտական աշխատանքի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:
(17-րդ հոդվածը խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն, փոփ., խմբ. 16.12.05 ՀՕ-24-Ն)