Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-01-ից մինչև 2014-10-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 40. Հարկային ծառայողի իրավունքները

գործել է մինչև 2014-10-01Բացել ARLIS-ում

Հոդված 40. Հարկային ծառայողի իրավունքները

Հարկային ծառայողի իրավունքներն են`

1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

2) իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատականներին և այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ ներկայացնելը.

3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.

4) սահմանված կարգով որոշումներ ընդունելը, հարցերի քննարկումներին մասնակցելը.

5) ծառայողական քննություն անցկացնել պահանջելը` իր կարծիքով իր նկատմամբ անհիմն մեղադրանքները և կասկածները վերացնելու նպատակով կամ իր նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու դեպքերում.

6) անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածությունը.

7) սոցիալական և իրավական պաշտպանությունը.

8) սոցիալական ապահովությունը.

9) սահմանված կարգով հարկային ծառայության կոչման բարձրացումը.

10) ատեստավորման արդյունքները բողոքարկելը.

11) հարկային ծառայության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

12) օրենքով նախատեսված այլ իրավունքներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։