Հոդված 22. Հարկային ծառայության դասային կոչումները
Հոդված 22. Հարկային ծառայության դասային կոչումները
1. Աշխատանքում ցուցաբերած առանձնահատուկ ծառայությունների, մարդկային և մասնագիտական բարձր հատկանիշների համար հարկային ծառայողներին շնորհվում են դասային կոչումներ:
2. Հարկային ծառայողների համար սահմանվում են հետևյալ դասային կոչումները.
- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդական,
- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդական,
- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական,
- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդական,
- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական,
- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի խորհրդական,
- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդական,
- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի խորհրդական:
3. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդականի և Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային կոչումը շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը: (նախադասությունը հանվել է 05.11.03 ՀՕ-28-Ն)
4. Սույն հոդվածի երրորդ մասում չնշված դասային կոչումները շնորհում է հարկային մարմնի ղեկավարը` կոչման ներկայացվողի վերադասի ներկայացմամբ:
Դասային կոչման ներկայացնելիս նշվում են ծառայողի կենսագրական տվյալները, աշխատանքի գնահատականը, նրա գործնական և անձնական հատկանիշների բնութագիրը:
Սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված կարգով հարկային ծառայողին դասային կոչման ներկայացնելը չի կարող հետաձգվել հարկային ծառայության անցնելուց կամ հերթական (արտահերթ) դասային կոչումն ստանալուց հետո`
1) հարկային ծառայության գլխավոր կոչումների համար՝ ավելի քան 3 տարի.
2) հարկային ծառայության ավագ կոչումների համար՝ ավելի քան 2 տարի:
5. Հարկային ծառայողի վարքագծի կանոնները կոպիտ խախտելու կամ ծառայողական պարտականությունները պարբերաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հարկային ծառայողը կարող է զրկվել դասային կոչումից, հարկային ծառայողի դասային կոչումը կարող է իջեցվել, ինչպես նաև հարկային ծառայողին հերթական կոչման ներկայացումը կարող է պատճառաբանված մերժվել:
6. Դասային կոչման իջեցումը կամ դասային կոչումից զրկումը կատարում է տվյալ դասային կոչումը շնորհող պաշտոնատար անձը` ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովի ներկայացմամբ:
(22-րդ հոդվածը փոփ., լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն, խմբ. 10.06.13 ՀՕ-68-Ն)