Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-03-31-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2018-04-09-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 9. Հարկային մարմնի գործառույթները

գործել է մինչև 2018-04-09ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 9. Հարկային մարմնի գործառույթները

1. Հարկային մարմնի գործառույթներն են՝

1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան հարկային վարչարարության իրականացումը`

ա. հարկ վճարողների հաշվառումը,

բ. հարկ վճարողների սպասարկումը,

գ. հարկ վճարողների հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառումը,

դ. հարկային հսկողության իրականացումը և հարկային հսկողության հարակից ընթացակարգերի կիրառումը,

ե. հարկային իրավախախտումների համար պատասխանատվության կիրառումը,

զ. հարկային պարտավորությունների կատարման ապահովումը,

է. հարկային վեճերի լուծումը.

2) հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների ապահովումը.

3) հարկային հարաբերությունները կարգավորող, ինչպես նաև հարկային մարմնին լիազորություններ վերապահող այլ իրավական ակտերով սահմանված գործառույթների իրականացումը:

2. Հարկային մարմինը հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների բնագավառում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն իրականացնում է հետաքննություն և նախաքննություն: Սույն մասով սահմանված լիազորությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումները:

3. (մասն ուժը կորցրել է 05.11.03 ՀՕ-28-Ն)

(9-րդ հոդվածը խմբ., փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, 14.12.04 ՀՕ-191-Ն, լրաց. 08.07.05 ՀՕ-149-Ն, 24.10.05 ՀՕ-209-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-234-Ն, լրաց. 23.10.08 ՀՕ-176-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-268-Ն, խմբ., լրաց. 21.12.17 ՀՕ-276-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։