Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-10-25-ից մինչև 2024-03-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 32. Հատուկ միջոցների կիրառում

գործել է մինչև 2024-03-27Բացել ARLIS-ում

Հոդված 32. Հատուկ միջոցների կիրառում

1. Հարկային մարմնի հանրային ծառայողները հատուկ միջոցները (ձեռնաշղթաներ, փականքները բացելու գործիքներ) կիրառում են`

1) իրենց և (կամ) այլ անձանց վրա հարձակումը կանխելու համար.

2) հարկային մարմնի պատկանող կամ վերջիններիս հսկողության տակ գտնվող շինությունների, կառույցների և փոխադրամիջոցների վրա հարձակումը կանխելու համար.

3) դիմադրություն ցույց տվող իրավախախտում կատարող անձին ձերբակալելու կամ ծառայողական շինություն հասցնելու համար, եթե այդ դիմադրությունը կարող է վնաս պատճառել շրջապատին կամ իրենց:

Հղիության կամ հաշմանդամության ակնհայտ նշաններով անձանց և անչափահասների նկատմամբ հատուկ միջոցներ չեն կիրառվում, բացառությամբ նշված անձանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու, խմբակային կամ այլ հարձակումների, մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողությունների դեպքերի:

2. Օպերատիվ-հետախուզական միջոցներ հարկային ծառայողները կիրառում են Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում և կարգով:

(32-րդ հոդվածը լրաց. 21.01.20 ՀՕ-17-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։