Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մարտի 2018 թվականի N 328-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրը, այդ ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ցանկը և նրանց կողմից իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1177-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ ենթակետով.

«6) «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2018 թվականի ընթացքում իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը՝ համաձայն N 6 հավելվածի:».

2) որոշումը լրացնել նոր՝ N 6 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված «իրականացվող» գործարքների և գործառնությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2018 թ. ապրիլի 3

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

մարտի 29-ի N 328-Ն որոշման

«Հավելված N 6

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 23-ի N 1177-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

«ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՈՒ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

«Քեմփ Վենչուրս» ՓԲԸ

NN

ը/կ Նկարագրությունը Չափի միավորը Քանակը Գումարը

(դրամ)

1 2 3 4 5

1. Հողի գնում տարի 5 հա 662,500,000

2. Անշարժ գույքի գնում տարի 1000 քառ. մ 400,000,000

3. Շարժական գույքի գնում տարի 2 հատ 45,000,000

4. Կոմունալ ծառայությունների վճարներ` հեռախոսային, ինտերնետային և հեռահաղորդակցության ծառայություններ, ամսավճարներ, գազ, էլեկտրաէներգիա, ջրամատակարարում և այլ ծառայություններ տարի 1 88,000,000

5. Գրասենյակային ու տնտեսական ապրանքների գնում և ծառայություններ տարի 1 18,000,000

6. Կենցաղային և համակարգչային տեխնիկայի ու ծառայությունների ձեռքբերում տարի 1 110,000,000

7. Անվտանգության համակարգի սարքավորումների ու ծառայությունների ձեռքբերում, պահնորդային և այլ ծառայությունների ստացում տարի 1 120,000,000

8. Մասնագիտական և խորհրդատվական ծառայություններ տարի 1 65,000,000

9. Մարքեթինգային, գովազդային, դիզայներական ծառայություններ տարի 1 52,000,000

10. Թարգմանչական և համանման այլ ծառայություններ տարի 1 20,000,000

11. Տեխնիկական վերահսկում, ծրագրերի կառավարում, կառավարչական և գործառնական բնույթի խորհրդատվություն տարի 1 76,000,000

12. Վարձակալություն (ներառյալ շարժական և անշարժ գույքը) տարի 1 62,000,000

13. Գիշերակացի, հյուրանոցային, սննդի և գործուղման հետ կապված այլ ծառայություններ տարի 1 12,000,000

14. Նախագծային, ինժեներական, ճարտարապետական աշխատանքներ, տվյալների մշակում, նախագծի կառավարչական և այլ ծառայություններ տարի 1 180,000,000

15. Բրոքերային և մաքսազերծման ծառայություններ տարի 1 23,000,000

16. Ինժեներաերկրաբանական, երկրաֆիզիկական հետազոտություններ, փորձաքննական ծառայություններ տարի 1 28,000,000

17. Գնահատման, միջնորդական ծառայություններ տարի 1 5,000,000

18. Վառելիք տարի 15000լ 7,500,000

19. Ազգային պարկի վարձակալություն տարի 1 5,000,000

20. Շինարարական, շինմոնտաժային աշխատանքներ, այդ թվում` նյութերի, հումքի, ապրանքների, սարքավորումների ձեռքբերում տարի 1 810,000,000

21. Անդամակցության, լիցենզիայի, կառուցապատման, վարձակալության և այլ իրավունքի ձեռքբերում տարի 1 32,000,000

22. Տրանսպորտային ծառայություն, բեռների փոխադրում տարի 1 18,000,000

23. Միջոցառումների կազմակերպում տարի 1 6,000,000

24. Փորձագիտական, ուսումնական ծառայություններ տարի 1 12,000,000

25. Ապահովագրական ծառայություններ տարի 1 40,000,000

26. Տեղեկատվական տեխնոլոգիական ծառայություններ տարի 1 26,000,000

27. Հիմնական միջոցների, նյութական և ոչ նյութական ակտիվների ձեռքբերում տարի 1 600,000,000

28. Կամուրջների, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների կառուցում, բարելավում, վերանորոգում տարի 1 250,000,000

29. Կահույք տարի 1 740,000,000

30. Մեքենաների, սարքավորումների, տնտեսական գույքի և այլ ապրանքանյութական արժեքների ձեռքբերում ու սպասարկում, տեղադրում, վերանորոգում տարի 1 610,000,000

31. Բարեկարգման աշխատանքներ տարի 1 50,000,000

5,173,000,000

«Դիս Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամ

NN

ը/կ Նկարագրությունը Չափի միավորը Քանակը Գումարը

(դրամ)

1 2 3 4 5

1. Հողի գնում տարի 15 հա 2,000,000,000

2. Անշարժ գույքի գնում տարի 3000 քառ. մ 10,100,000,000

3. Շարժական գույքի գնում տարի 2 հատ 50,000,000

4. Կոմունալ ծառայությունների վճարներ` հեռախոսային, ինտերնետային և հեռահաղորդակցության ծառայություններ, ամսավճարներ, գազ, էլեկտրաէներգիա, ջրամատակարարում և այլ ծառայություններ տարի 1 85,000,000

5. Գրասենյակային ու տնտեսական ապրանքների գնում և ծառայություններ տարի 1 26,000,000

6. Կենցաղային և համակարգչային տեխնիկայի ու ծառայությունների ձեռքբերում տարի 1 10,000,000

7. Անվտանգության համակարգի սարքավորումների ու ծառայությունների ձեռքբերում, պահնորդային և այլ ծառայությունների ստացում տարի 1 75,000,000

8. Մասնագիտական և խորհրդատվական ծառայություններ տարի 1 80,000,000

9. Մարքեթինգային, գովազդային, դիզայներական ծառայություններ տարի 1 18,000,000

10. Թարգմանչական, համանման այլ ծառայություններ տարի 1 5,000,000

11. Տեխնիկական վերահսկում, ծրագրերի կառավարում, կառավարչական և գործառնական բնույթի խորհրդատվություն տարի 1 28,000,000

12. Վարձակալություն տարի 1 42,000,000

13. Գիշերակացի, հյուրանոցային, սննդի և գործուղման հետ կապված այլ ծառայություններ տարի 1 8,000,000

14. Նախագծային աշխատանքներ, ինժեներական, տվյալների մշակում, նախագծի կառավարչական և այլ ծառայություններ տարի 1 140,000,000

15. Բրոքերային և մաքսազերծման ծառայություններ տարի 1 9,000,000

16. Ինժեներաերկրաբանական, երկրաֆիզիկական հետազոտություններ, փորձաքննական ծառայություններ տարի 1 50,000,000

17. Գնահատման, միջնորդական ծառայություններ տարի 1 18,000,000

18. Վառելիք տարի 12000լ 6,000,000

19. Շինարարական, շինմոնտաժային աշխատանքներ, այդ թվում` նյութեր, հումքեր, ապրանքներ, սարքավորումներ տարի 1 620,000,000

20. Անդամակցության, լիցենզիայի, կառուցապատման, վարձակալության և այլ իրավունքի ձեռքբերում տարի 1 58,000,000

21. Տրանսպորտային ծառայություն, բեռների փոխադրում տարի 1 27,000,000

22. Միջոցառումների կազմակերպում տարի 1 22,000,000

23. Փորձագիտական, ուսումնական ծառայություններ տարի 1 16,000,000

24. Ապահովագրական ծառայություններ տարի 1 59,000,000

25. Տեղեկատվական տեխնոլոգիական ծառայություններ տարի 1 20,000,000

26. Հիմնական միջոցների, կահույքի, նյութական և ոչ նյութական ակտիվների ձեռքբերում տարի 1 110,000,000

27. Կամուրջների, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների կառուցում, բարելավում, վերանորոգում տարի 1 240,000,000

28. Մեքենաների, սարքավորումների, տնտեսական գույքի և այլ ապրանքանյութական արժեքների ձեռքբերում ու սպասարկում, տեղադրում, վերանորոգում տարի 1 420,000,000

29. Ազգային պարկի վարձակալություն տարի 1 30,000,000

30. Բարեկարգման աշխատանքներ տարի 1 55,000,000

14,427,000,000

«Դիլիջան Ինտերնեյշնլ Սքուլ օֆ Արմենիա» հիմնադրամ

NN

ը/կ Նկարագրությունը Չափի միավորը Քանակը Գումարը

(դրամ)

1. Շարժական գույքի գնում տարի 1 100,000,000

2. Կոմունալ ծառայությունների վճարներ` հեռախոսային, ինտերնետային և հեռահաղորդակցության ծառայություններ, ամսավճարներ, գազ, էլեկտրաէներգիա, ջրամատակարարում և այլ ծառայություններ տարի 1 250,000,000

3. Գրենական պիտույքների, տնտեսական ապրանքների, կահույքի, այլ կրթական միջոցների գնում տարի 1 250,000,000

4. Կենցաղային և համակարգչային տեխնիկայի ու ծառայությունների ձեռքբերում տարի 1 100,000,000

5. Անվտանգության համակարգի սարքավորումների ու ծառայությունների ձեռքբերում, պահնորդային և այլ ծառայությունների ստացում տարի 1 10,000,000

6. Կառույցների, տարածքների շահագործման, մաքրման, պահպանման, վերանորոգման և այլ ծառայությունների ու նյութերի ձեռքբերում տարի 1 700,000,000

7. Սննդի ձեռքբերում, տրամադրում, սպասարկում տարի 1 500,000,000

8. Մասնագիտական և խորհրդատվական ծառայություններ տարի 1 18,000,000

9. Մարքեթինգային, գովազդային, դիզայներական ծառայություններ տարի 1 150,000,000

10. Թարգմանչական, ինժեներական և համանման այլ ծառայություններ տարի 1 16,000,000

11. Տեխնիկական վերահսկում, ծրագրերի կառավարում, կառավարչական և գործառնական բնույթի խորհրդատվություն տարի 1 20,000,000

12. Վարձակալություն տարի 1 300,000,000

13. Գիշերակացի, հյուրանոցային, սննդի և գործուղման հետ կապված այլ ծառայություններ տարի 1 100,000,000

14. Բրոքերային և մաքսազերծման ծառայություններ տարի 1 45,000,000

15. Գնահատման, միջնորդական ծառայություններ տարի 1 10,000,000

16. Վառելիք տարի 60000 լ 25,000,000

17. Անդամակցության, լիցենզիայի, իրավունքի ձեռքբերում տարի 1 30,000,000

18. Տրանսպորտային ծառայություն, բեռների փոխադրում տարի 1 100,000,000

19. Միջոցառումների, ժողովների և այլ հանդիպումների կազմակերպում տարի 1 126,000,000

20. Փորձագիտական, ուսումնական, անձնակազմի վերապատրաստման ծառայություններ տարի 1 18,000,000

21. Ապահովագրական ծառայություններ տարի 1 60,000,000

22. Տեղեկատվական տեխնոլոգիական ծառայություններ տարի 1 29,000,000

23. Գրքերի, ուսումնական, սպորտային, գիտական, լաբորատոր, տնտեսական, գրասենյակային և այլ նյութերի ու ծառայությունների ձեռքբերում տարի 1 50,000,000

24. Անձնակազմի ընտրության ծառայություններ տարի 1 40,000,000

25. Հիմնական միջոցների, նյութական ու ոչ նյութական ակտիվների և այլ ապրանքանյութական արժեքների ձեռքբերում ու սպասարկում, տեղադրում, վերանորոգում տարի 1 100,000,000

3,147,000,000

»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ստեփանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։