Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ 2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿ», «ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 100-ԱՄՅԱԿ» ԵՎ «2018 Թ. ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 մարտի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 05018085

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

2 մարտի 2018 թվականի թիվ 22-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿ», «ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 100-ԱՄՅԱԿ» ԵՎ «2018 Թ. ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը և 40-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2018 թ. ապրիլի 30-ից շրջանառության մեջ դնել «Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակ», «Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակ» և «2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնություն» արծաթե հուշադրամները:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են սույն որոշման Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ Ա. Ջավադյան

2018 թ. մարտի 7

Երևան

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2018 թվականի մարտի 2-ի

թիվ 22-Ն որոշմամբ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակ» արծաթե հուշադրամի

Հուշադրամի դիմերեսին պատկերված են Հայաստանի առաջին Հանրապետության և Հայաստանի երրորդ Հանրապետության զինանշանները: Կենտրոնում «1918-2018» մակագրությունն է, որից ներքև հուշադրամի անվանական արժեքը` «5000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2018»: Շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» հայերեն և անգլերեն մակագրություններն են:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Հայաստանի առաջին Հանրապետության կառավարության շենքը: Մակագրություններն են՝ «100 ՏԱՐԻ YEARS», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «FIRST REPUBLIC OF ARMENIA»:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 5000 դրամ

Մետաղը/հարգը արծաթ 925.0

Տրամագիծը 63,0 մմ

Քաշը 168,1 գ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը հարթ, համարակալված

Քանակը 300 հատ

Էսքիզների հեղինակն է Լուսինե Լալայանը:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

«Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակ» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

Ակտի պատկեր

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակ» արծաթե հուշադրամի

Հուշադրամի դիմերեսին պատկերված է Սարդարապատի հերոսամարտին նվիրված զանգաշտարակը` ճակատամարտի քարտեզի համապատկերին: Աջից անվանական արժեքի մակագրությունն է` «1000 ԴՐԱՄ»: Շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2018»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի ճեմուղուց հատված` արծվի քանդակային պատկերով: Ստորին հատվածում «SARDARAPAT 1918-2018» և «VICTORY OF ARMENIAN SPIRIT» անգլերեն, իսկ շրջագծով՝ «ՍԱՐԴԱՐԱՊԱՏ ՀԱՅ ՈԳՈՒ ՀԱՂԹԱՆԱԿ» հայերեն մակագրություններ են:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 1000 դրամ

Մետաղը/հարգը արծաթ 925.0

Տրամագիծը 40,0 մմ

Քաշը 33,6 գ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը ատամնավոր

Քանակը 500 հատ

Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

«Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակ» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

Ակտի պատկեր

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնություն» արծաթե հուշադրամի

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ներքև անվանական արժեքի մակագրությունն է՝ «100 ԴՐԱՄ . DRAM» և թողարկման տարեթիվը՝ «2018»: Ստորին ձախ հատվածում հուշադրամը հատող ընկերության դրոշմակնիքն է, իսկ եզրաշուրթի շրջագծով հայերեն և անգլերեն մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է 2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպիչ-քաղաքների քարտեզը և ֆուտբոլի գնդակի պատկերը: Ձախ հատվածում առաջնության խորհրդանիշն է, իսկ եզրաշուրթի շրջագծով՝ «ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ» հայերեն մակագրությունը:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 100 դրամ

Մետաղը/հարգը արծաթ 925.0

Տրամագիծը 38,0 մմ

Քաշը 20,0 գ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը ատամնավոր

Քանակը մինչև 5000 հատ

Էսքիզները մշակվել են MDM (Münzhandelsgesellschaft Deutsche Münze) ընկերության մասնագետների կողմից:

Հատվել է «Geiger Edelmetalle GmbH» ընկերության դրամահատարանում (Գերմանիա):

«2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնություն» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։