ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2015 թվականի N 1513-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐՄՕՅԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԱՐՄՕՅԼ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2016 թվականի հունվարի 5-ից մինչև 2018 թվականի օգոստոսի 5-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը գործում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
(1-ին կետը փոփ. 29.12.16 N 1370-Ա, 16.11.17 N 1461-Ա)
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԱՐՄՕՅԼ» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. դեկտեմբերի 24
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 24-ի N 1513-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԱՐՄՕՅԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Ծագման/արտահանման երկիրը Արժեքը (դրամ)
1 2 3 4 5 6 7
1. 7208 Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք՝ 600 մմ կամ ավելի լայնությամբ, չերեսապատված, առանց գալվանական կամ այլ ծածկույթի տոննա 202.1 Իրան/Իրան 46000000
2. 7215 Ավտոմատային պողպատից, առանց հետագա մշակման՝ բացի սառը դեֆորմացման կամ սառը վիճակում մշակման տոննա 133.3 Իրան/Իրան 26000000
3. 7216 Անկյունակներ, ձևավոր և հատակ պրոֆիլներ՝երկաթից կամ չլեգիրված պողպատից տոննա 18.6 Իրան/Իրան 6300000
4. 7307 Կցամասեր՝ խողովակների կամ փողակների համար սև մետաղներից հատ 1950 Իրան/Իրան 3000000
5. 7213 Շիկագլոցված ձողեր՝ ազատ փաթաթվածքի փաթույթներով, երկաթից կամ չլեգիրված պողպատից տոննա 2 Իրան/Իրան 100000
6. 7208 Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք՝ 600 մմ կամ ավելի լայնությամբ, շիկագլոցված, չերեսապատված, առանց գալվանական կամ այլ ծածկույթի տոննա 2.0 Իրան/Իրան 100000
7. 7306 Այլ խողովակներ, փողակներ և սնամեջ տրամատներ (օրինակ` բաց կարով կամ զոդովի, գամած կամ նույնանման եղանակով միացրած)՝ սև մետաղների – խողովակներ՝ նավթամուղների և գազամուղների համար տոննա 4.4 Իրան/Իրան 1700000
8. 7305 Այլ խողովակներ և փողակներ (օրինակ` զոդովի, գամած կամ նույնանման եղանակով միացրած) կլոր հատմամբ, որոնց արտաքին տրամագիծը 406,4 մմ–ից ավելի է, սև մետաղներից – խողովակներ՝ նավթամուղների և գազամուղների համար տոննա 32 Իրան/Իրան 18000000
9. 8311 Մետաղներ, ձողեր, խողովակներ, թիթեղաշերտեր, էլեկտրոդներ և նույնանման արտադրատեսակներ ոչ թանկարժեք մետաղներից կամ մետաղների կարբիդներից տոննա 0,54 Իրան/Իրան 1000000
10. 8479 Յուղի, պոլիմերների, լաբորատոր հավելանյութերի արդյունաբերական խառնիչներ հատ 9 Իրան/Իրան 37,008,000
11. 8479 Տակառի կափարիչները սոսնձող սարք հատ 1 Իրան/Իրան 14,440,000
12. 8417 Յուղի տաքացուցիչներ՝ ոչ էլեկտրական (գազով կամ դիզվառելիքով) հատ 2 Իրան/Իրան 37,440,000
13. 8414 Օդի կոմպրեսորներ հատ 3 Իրան/Իրան 22,608,000
14. 8422 Յուղը տարաների մեջ լցնող մեքենաներ հատ 6 Իրան/Իրան Իտալիա/Իտալիա
Չինաստան/Չինաստան 51,360,000
15. 8422 Փաթեթավորող մեքենաներ հատ 3 Իրան/Իրան 12,624,000
16. 8422 Պիտակավորող մեքենա (տակառների համար) հատ 1 Իրան/Իրան Իտալիա/Իտալիա
Չինաստան/Չինաստան 5,520,000
17. 8422 Մետաղյա տակառները լվացող մեքենա հատ 1 Իրան/Իրան 7,944,000
18. 8443 Ստվարաթղթի և պիտակի տպիչ հատ 1 Իրան/Իրան 6,960,000
19. 9406 Թիթեղյա ծածկով մետաղական կառույց տոննա 118 Իրան/Իրան 44,160,000
20. 8504 Տրանսֆորմատոր հատ 1 Իրան/Իրան 9,235,200
21. 8423 Բեռնատարի կշեռքներ հատ 2 Իրան/Իրան 49,440,000
22. 8423 Տակառների կշեռքներ հատ 4 Իրան/Իրան 13,680,000
23. 8477 Փչման եղանակով պլաստմասե տարաներ արտադրող մեքենա հատ 4 Իրան/Իրան 95,520,000
24. 8418 Հովացման չիլլերներ հատ 2 Իրան/Իրան 25,160,000
25. 7019 Հանքաբամբակ (ստեկլավատա) քմ 2000 Իրան/Իրան 1,100,000
26. 7215 Մետաղյա ձողեր (արմատուրա) տոննա 77 Իրան/Իրան 19,536,000
27. 7304 Այլ խողովակներ և փողակներ (օրինակ՝ զոդովի, գամած կամ նույնանման եղանակով միացրած)՝ կլոր հատմամբ տոննա 88.1 Իրան/Իրան 33,929,144
28. 8481 Կափույր (վենտիլ) հատ 70 Իրան/Իրան 3,675,436
29. 7307 Ֆլանեց, կցամասեր (անկյունակ, եռանկյունակ) հատ 2670 Իրան/Իրան 14,201,715
30. 8462 Մետաղական թիթեղյա գլանները բացող մեքենա հատ 1 Իրան/Իրան
Չինաստան/Չինաստան 15,736,000
31. 8462 Մետաղյա տակառի չափով թիթեղը կտրող մեքենա հատ 1 Իրան/Իրան 5,744,000
32. 8462 Տակառի վերևի և ներքևի կափարիչները կտրող մեքենա հատ 1 Իրան/Իրան 6,744,000
33. 8462 Մետաղի մամլիչներ հատ 3 Իրան/Իրան 69,640,000
34. 8462 Մետաղյա թիթեղը ոլորող մեքենա հատ 1 Իրան/Իրան 6,744,000
35. 8462 Տակառի և կափարիչի եզրերը կլորացնող մեքենա հատ 1 Իրան/Իրան 8,992,000
36. 8462 Մետաղյա թիթեղը ձևավորող մեքենա հատ 1 Իրան/Իրան 6,744,000
37. 8462 Մետաղյա տակառի վերևի և ներքևի մասը կարող - ամրացնող մեքենա հատ 1 Իրան/Իրան 11,240,000
38. 8515 Մետաղյա տակառի եռակցման մեքենա հատ 1 Իրան/Իրան 7,792,000
39. 8419 Մետաղյա տակառները չորացնող մեքենա (չորանոց) հատ 1 Իրան/Իրան 6,744,000
40. 8419 Վառելանյութը անօդ տարածությունում թորող սարք հատ 1 Իրան/Իրան 19,488,000
41. 8424 Մետաղյա տակառները ավտոմատ ներկող համակարգ հատ 1 Իրան/Իրան 14,784,000
42. 8514 Մետաղյա տակառների ներկը եփող էլ. վառարան հատ 1 Իրան/Իրան 17,984,000
43. 8514 Լաբորատոր թվային էլ. վառարան հատ 1 Իրան/Իրան 2,880,000
44. 9027 Նավթամթերքի սառեցման և ցնդման մակարդակի ստուգման սարք հատ 1 Իրան/Իրան 11,664,000
45. 9027 Նավթամթերքի գույնը ստուգող սարք հատ 1 Իրան/Իրան 264,000
46. 9027 Խտությունը ստուգող սարք հատ 1 Իրան/Իրան 1,056,000
47. 9027 Վառելանյութի բռնկման կետի փորձարկման սարքեր հատ 2 Իրան/Իրան 1,440,000
48. 9027 Վառելանյութի բռնկման կետի փորձարկման թվային սարք հատ 1 Իրան/Իրան 960,000
49. 9016 Սիթիզն թվային կշեռք 0.05 գ կամ ավելի զգայնություն ունեցող հատ 1 Իրան/Իրան 192,000
50. 9016 Էլեկտրական կշեռքներ 0.05 գ կամ ավելի զգայնություն ունեցող հատ 4 Իրան/Իրան 740,160
51. 7017 Լաբորատոր ապակե անոթներ (կոլբա) հատ 15 Իրան/Իրան 309,600
52. 3923 Լաբորատոր պլաստմասսայե փորձանոթներ (կոլբա) հատ 15 Իրան/Իրան 166,560
53. 9025 Ջերմաչափեր հատ 15 Իրան/Իրան 3,336,000
54. 7011 Լաբորատորիայի ապակե բալոններ հատ 9 Իրան/Իրան 249,600
55. 7326 Լաբորատորիայի բալոնի բռնիչներ հատ 3 Իրան/Իրան 408,000
56. 8413 Պոմպեր յուղի և բիտումի հատ 25 Իրան/Իրան 10,800,000
57. 8404 Ջեռուցման կաթսայի օժանդակ սարքավորում հատ 1 Իրան/Իրան 8,270,000
58. 7309 Ամբարներ, ցիստեռններ, բաքեր և նույնանման տարողություններ՝ սև մետաղներից, ամեն տեսակի նյութերի համար (բացի սեղմված կամ հեղուկացված գազից) 300 լ–ից ավելի տարողությամբ, երեսապատումով կամ ջերմամեկուսացումով կամ առանց դրանց, բայց առանց մեխանիկական կամ ջերմատեխնիկական սարքավորումների կգ 121800 Իրան/Իրան 134,878,500
59. 7216 Անկյունակներ, ձևավոր և հատուկ պրոֆիլներ` երկաթից կամ չլեգիրված պողպատից կգ 33000 Իրան/Իրան 15,180,500
60. 7208 Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք՝ 600 մմ կամ ավելի լայնությամբ, շիկագլոցված, չերեսապատված, առանց գալվանական կամ այլ ծածկույթի կգ 170000 Իրան/Իրան 78,570,000
61. 7308 Մետաղակոնստրուկցիաներ՝ սև մետաղներից (բացի 9406 ապրանքային դիրքի հավաքովի շինարարական կոնստրուկցիաներից) և դրանց մասերը (օրինակ՝ կամուրջներ և դրանց սեկցիաները, ջրարգելակների դարպասներ, աշտարակներ, վանդակավոր կայմեր, ծածկեր՝ տանիքների համար, շինարարական ֆերմաներ, դռներ, պատուհաններ և դրանց շրջանակներ, դռան շեմքեր, շերտափեղկեր, ճաղաշարքեր, հենարաններ և դրանց հենասյուներ), մետաղակոնստրուկցիաների մեջ օգտագործման համար նախատեսված թիթեղաթերթեր, ձողեր, ձևավոր պրոֆիլներ, խողովակներ և նույնանման արտադրատեսակներ՝ սև մետաղներից կգ 160000 Իրան/Իրան 84,875,000
62. 6806 Խարամաբամբակ, սիլիկատային հանքաբամբակ և նույնանման հանքաբամբակներ, շերտավորված վերմիկուլիտ, փքված կավեր, փրփրած մետաղախարամ և նույնանման փքված հանքային արտադրանք, ջերմամեկուսիչ, ձայնամեկուսիչ կամ ձայնակլանիչ հանքանյութերի խառնուրդներ և դրանցից պատրաստված արտադրատեսակներ՝ բացի 6811 կամ 6812 ապրանքային դիրքերում կամ 69-րդ խմբում ընդգրկված արտադրատեսակներից կգ 60000 Իրան/Իրան 9,554,500
63. 7606 Ալյումինե սալեր, թերթեր, շերտեր կամ ժապավեններ՝ ավելի, քան 0,2 մմ հաստությամբ.- ուղղանկյան (ներառյալ քառակուսու) ձև ունեցող կգ 9000 Իրան/Իրան 12,270,500
64. 3816 Հրահեստ ցեմենտներ, շինարարական շաղախներ, բետոններ և նույնանման բաղադրություններ՝ բացի 3801 ապրանքային դիրքում նշված ապրանքներից կգ 40000 Իրան/Իրան 9,215,000
65. 6902 Հրակայուն աղյուսներ, բլոկներ, սալիկներ և նույնանման հրակայուն կերամիկական շինարարական նյութեր, բացի սիլիկահողային քարային փոշուց կամ սիլիկահողային նույնանման հանքային ապարներից պատրաստված արտադրատեսակներից կգ 20000 Իրան/Իրան 3,783,000
66. 7312 Ոլորված մետաղալար, մետաղաճոպան, մետաղապարաններ, հյուսված քուղեր, առասաններ և նույնանման արտադրատեսակներ՝ սև մետաղներից՝ առանց էլեկտրական մեկուսացման մետր 460 Իրան/Իրան 13,580
67. 7311 Տարողություններ՝ սեղմված կամ հեղուկացված գազի համար՝ սև մետաղներից կգ 3000 Իրան/Իրան 1,552,000
68. 7307 Կցամասեր՝ խողովակների կամ փողակների համար (օրինակ` միացքներ, ծունկեր, խողովակակցիչներ)՝ սև մետաղներից. - կցամասեր՝ ձուլածո հատ 6 Իրան/Իրան 1,552,000
69. 3925 Շինարարական դետալներ՝ պլաստմասսայից՝ այլ տեղում չհիշատակված կամ չներառված հատ 3 Իրան/Իրան 1,746,000
70. 7326 Այլ արտադրատեսակներ՝ սև մետաղներից. - կռած կամ դրոշմած, բայց առանց հետագա մշակման հատ 25 Իրան/Իրան 1,358,000
71. 4009 Խողովակներ, փողակներ, ճկափողեր` վուլկանացված ռետինից՝ բացի կոշտ ռետինից, առանց կցամասերի և կցամասերով (օրինակ` միացումներով, կարճախողովակներով, կցաշուրթերով). -այլ նյութերի հետ այլ ձևով չամրանավորված կամ չհամակցված մետր 200 Իրան/Իրան 727,500
72. 7318 Պտուտակներ, հեղույսներ, մանեկներ, հաստամեխեր, ներպտտային կեռեր, գամեր, երիթներ, երիթակներ, տափօղակներ (այդ թվում՝ զսպանականման) և նույնանման արտադրատեսակներ՝ սև մետաղներից. արտադրատեսակներ՝ ակոսակով ապահովված կգ 1500 Իրան/Իրան 1,746,000
73. 4016 Արտադրատեսակներ՝ վուլկանացված ռետինից՝ բացի կոշտ ռետինից, այլ կգ 300 Իրան/Իրան 1,018,500
74. 7616 Ալյումինից պատրաստված այլ արտադրատեսակներ՝ կգ 500 Իրան/Իրան 1,212,500
75. 3925 Շինարարական դետալներ՝ պլաստմասսայից՝ այլ տեղում չհիշատակված կամ չներառված կգ 300 Իրան/Իրան 1,067,000
76. 6813 Շփական նյութեր և դրանցից պատրաստված արտադրատեսակներ (օրինակ՝ թերթեր, գլանափաթեթներ, ժապավեններ, հատվածամասեր, սկավառակներ, տափօղակներ, միջադիրներ)՝ մոնտաժված. օգտագործվում են արգելակների, կցորդիչների կամ նմանատիպ հարմարանքների համար, ասբեստի, այլ հանքային նյութերի կամ թաղանթանյութի հիմքով՝ գործվածքների կամ այլ նյութերի հետ միասին կամ առանց դրանց կգ 300 Իրան/Իրան 1,212,500
77. 7318 Պտուտակներ, հեղույսներ, մանեկներ, հաստամեխեր, ներպտտային կեռեր, գամեր, երիթներ, երիթակներ, տափօղակներ (այդ թվում՝ զսպանականման) և նույնանման արտադրատեսակներ՝ սև մետաղներից. Արտադրատեսակներ՝ ակոսակով ապահովված կգ 300 Իրան/Իրան 873,000
78. 8311 Մետաղալարեր, ձողեր, խողովակներ, թիթեղաշերտեր, էլեկտրոդներ և նույնանման արտադրատեսակներ՝ ոչ թանկարժեք մետաղներից կամ մետաղների կարբիդներից, պատվածքով կամ հալանյութային միջուկով, որոնք օգտագործվում են ցածր ջերմաստիճանի կամ բարձր ջերմաստիճանի պայմաններում զոդման համար, մետաղների կամ մետաղների կարբիդների եռակցման կամ պարզեցման համար. մետաղալար կամ ձողեր՝ ոչ թանկարժեք մետաղների եռակցված փոշիներից, փոշեցրումով մետաղապատման համար օգտագործվող կգ 10000 Իրան/Իրան 27,645,000
79. 9032 Սարքեր և սարքվածքներ` ավտոմատ կարգավորման կամ կառավարման համար հատ 3 Իրան/Իրան 9,166,500
80. 9403 Այլ կահույք և դրա մասերը հատ 3 Իրան/Իրան 1,164,000
81. 7304 Խողովակներ, փողակներ և սնամեջ տրամատներ՝ առանց կարի, սև մետաղներից (թուջե ձուլվածքից բացի). – խողովակներ՝ նավթամուղների և գազամուղների համար կգ 45000 Իրան/Իրան 53,350,000
82. 3917 Խողովակներ, փողակներ, ճկափողեր և դրանց կցամասերը (օրինակ՝ միացումներ, արմունկներ, կցաշուրթեր)՝ պլաստմասսայից կգ 8000 Իրան/Իրան 1,503,500
83. 9026 Սարքեր և ապարատուրա՝ հեղուկների կամ գազի ծախսի, մակարդակի, ճնշման կամ այլ փոփոխական հատկանիշների չափման կամ հսկման համար (օրինակ` ծախսաչափներ, մակարդակի ցուցիչներ, ճնշաչափներ (մանոմետրեր), ջերմահոսաչափներ)՝ բացի 9014, 9015, 9028 և 9032 ապրանքային դիրքերում նշված սարքերից և ապարատուրայից հատ 50 Եվրոպա 8,148,000
84. 9025 Խտաչափներ և նույնանման սարքեր` հեղուկների մեջ ընկղմվելիս գործող, ջերմաչափներ, հրաչափներ, բարոմետրեր, խոնավաչափներ և խոնավաջերմաչափներ՝ գրանցող սարքվածքով կամ առանց գրանցման սարքվածքի, և այդ սարքերի ցանկացած համակցությունը՝ – ջերմաչափներ և հրաչափներ՝ այլ սարքերի չմիացված հատ 13 Եվրոպա 1,231,900
85. 9028 Հաշվիչներ՝ գազի, հեղուկի կամ էլեկտրաէներգիայի մատակարարման կամ արտադրության՝ ներառյալ ստուգարկիչները հատ 7 Եվրոպա 1,697,500
86. 6907 Սալարկման քարեր, երեսապատման սալիկներ` հատակների, վառարանների, բուխարիների կամ պատերի համար, կերամիկական չջնարակված. կերամիկական խորանարդիկներ՝ չջնարակված ՝ խճանկարային աշխատանքների համար և նույնանման արտադրատեսակներ՝ հիմքով կամ առանց հիմքի քառ. մ 8500 Իրան/Իրան 33,950,000
87. 6802 Մշակված քար՝ հուշարձանների կամ շինարարության համար և դրանից պատրաստված արտադրատեսակներ (բացի թերթաքարից), բացի 6801 ապրանքային դիրքում ընդգրկված ապրանքներից. Խորանարդիկներ՝ խճանկարի համար և նույնանման արտադրատեսակներ՝ բնական քարից (ներառյալ թերթաքարը)՝ հիմքով կամ առանց հիմքի, արհեստական ներկած գրանուլներ, փշրանք և փոշի՝ բնական քարից (ներառյալ թերթաքարը) քառ. մ 3000 Իրան/Իրան 21,825,000
88. 8528 Մոնիթորներ և պրոյեկտորներ, իր մեջ ընդունիչ հեռուստատեսային ապարատուրա չընդգրկող, ընդունիչ ապարատուրա՝ հեռուստատեսային կապի համար, իր մեջ լայնահեռարձակման ռադիոընդունիչ կամ ձայնը կամ պատկերը գրառող կամ վերարտադրող ապարատուրա ընդգրկող կամ չընդգրկող՝ – մոնիթորներ՝ էլեկտրոնաճառագայթային խողովակով հատ 3 Չինաստան 970,000
Ընդամենը 1 269 710 395
(հավելվածը լրաց., փոփ. 02.09.16 N 896-Ա, 22.03.18 N 295-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան