ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2018 թվականի N 359-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1831-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Հրազդանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1831-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 3-րդ կետի «ա» ենթակետում «606.0» թիվը փոխարինել «605.1673» թվով.
2) N 4 հավելվածի «որից չմասնավորեցվող» սյունակի «Գյուղատնտեսական» պարբերությունում «175.6» թիվը փոխարինել «175.07303» թվով, «Ջրային» պարբերությունում «146.50» թիվը՝ «146.19427» թվով, իսկ «Ընդամենը» տողում «606.00» թիվը` «605.1673» թվով.
3) N 5 հավելվածում`
ա. «2116-001», «2114-001», «2121-001», «2136-001», «2137-001», «2111-001», «2115-001», «2138-001», «2109-001» ծածկագրերով պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 2116-001 0.05493 դաշտային ճանապարհ չմ
2114-001 0.05416 դաշտային ճանապարհ չմ
2121-001 0.51027 դաշտային ճանապարհ չմ
2136-001 0.06234 դաշտային ճանապարհ չմ
2137-001 0.05694 դաշտային ճանապարհ չմ
2111-001 0.11193 դաշտային ճանապարհ չմ
2115-001 0.03661 դաշտային ճանապարհ չմ
2138-001 0.02577 դաշտային ճանապարհ չմ
2109-001 0.1108 դաշտային ճանապարհ չմ
»,
բ. ուժը կորցրած ճանաչել «213-001» ծածկագրի պարբերությունը,
գ. «2116-001», «2114-001», «2121-001», «2136-001», «2137-001», «213-001», «2111-001», «2115-001», «2138-001», «2109-001» ծածկագրերի պարբերություններից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «4143-0002», «4145-0002», «4501-0002», «4128-0002», «4129-0002», «4131-0001», «4500-0002», «4144-0002», «4130-0002», «4104-0005» ծածկագրերով պարբերություններով.
« 4143-0002 0.00507
4145-0002 0.00584
4501-0002 0.08973
4128-0002 0.01766
4129-0002 0.06306
4131-0001 0.08072
4500-0002 0.10807
4144-0002 0.04339
4130-0002 0.08423
4104-0005 0.0292
».
4) N 6 հավելվածում`
ա. «2215-001» ծածկագրով պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 2215-001 1.53427 ներտնտ. ոռոգ. ցանց չմ
»,
բ. «2215-001» ծածկագրով պարբերությունից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «4692-0012» ծածկագրով պարբերությամբ.
« 4692-0012 0.30573 ներտնտ. ոռոգ. ցանց
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2018 թ. ապրիլի 4
Երևան