Անցնել բովանդակությանը
Գլուխ 9 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱԿՏԵՐԸ, ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ԱԿՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 61. Սահմանադրական դատարանի ակտերը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 61. Սահմանադրական դատարանի ակտերը

1. Սահմանադրական դատարանը Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-4-րդ և 9-րդ կետերում թվարկված հարցերի վերաբերյալ ընդունում է որոշումներ:

2. Սահմանադրական դատարանը Սահմանադրության 100-րդ հոդվածի 5-8-րդ կետերում թվարկված հարցերի վերաբերյալ ընդունում է եզրակացություններ:

2.1. Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին:

3. Սահմանադրական դատարանը գործերը դատաքննության նախապատրաստելու և դատաքննության հարցերով, ինչպես նաև իր գործունեության կազմակերպման հետ կապված այլ հարցերով ընդունում է աշխատակարգային որոշումներ՝ սահմանադրական դատարանի անդամների ձայների մեծամասնությամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

4. Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։

5. Սահմանադրական դատարանի գործով ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։

6. Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումները պարտադիր են դատավարության մասնակիցների և դրանց այլ հասցեատերերի համար:

7. Եթե սույն օրենքով նախատեսված դեպքերում սահմանադրական դատարանի որոշմամբ նշանակվել է տուգանք, և այդ որոշումը կամովին չի կատարվել, ապա այն ենթակա է կատարման դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից` օրենքով սահմանված կարգով:

8. Եթե սահմանադրական դատարանի եզրակացությունը բացասական է, ապա հարցը դուրս է գալիս իրավասու մարմնի քննարկումից:

(61-րդ հոդվածը լրաց. 26.10.11 ՀՕ-268-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։