Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 6. ՄԱՐԴԱՀԱՄԱՐՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ և ԴՐԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 6. ՄԱՐԴԱՀԱՄԱՐՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ և ԴՐԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մարդահամարի նախապատրաստման, անցկացման, ամփոփ տվյալների ստացման և հրատարակման պատասխանատուն վիճակագրության պետական լիազորված մարմինն է (այսուհետ` լիազորված մարմին), որը պարտավոր է ապահովել`
ա) մարդահամարի ծրագրի (հարցաշարի) օբյեկտիվությունը, գիտական հիմնավորվածությունը, դրա համապատասխանությունը միջազգային նորմերին և ստանդարտներին.
բ) մարդահամարի նյութերի մշակումից ստացված ամփոփ արդյունքների հրապարակայնությունը և մատչելիությունը.
գ) սկզբնական (անձնական) տվյալների գաղտնիությունը:
(6-րդ հոդվածը փոփ. 18.05.15 ՀՕ-55-Ն)