Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 7 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-07-18-ից մինչև 2018-04-09։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Գլուխ 2 · ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԸ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵ ՆՇԱՆԱԿԵԼԸ: ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՐՎՈՂ ՆԱԽԱԳԻԾԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ

Հոդված 8.1. Պետական կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ հանդես գալը և հանրաքվե նշանակելն ու անցկացնելը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 8.1. Պետական կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ հանդես գալը և հանրաքվե նշանակելն ու անցկացնելը

1. Պետական կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունի կառավարությունը:

2. Հանրաքվե նշանակելու մասին կառավարության որոշման մեջ նշվում են այն հարցերը, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է բացահայտել հասարակական կարծիքը:

3. Պետության արտաքին քաղաքականությանը, ռազմական և ազգային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու համար հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը և հանրաքվեի դրվող հարցերը նախապես քննարկվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ:

4. Հանրային իրազեկումն ապահովելու նպատակով հանրաքվե նախաձեռնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 21 օր առաջ հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»: Նույն ժամկետում որոշման տեքստը հանձնվում է զանգվածային լրատվության միջոցներին:

5. Հանրաքվե անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո:

6. Հանրաքվեի տեղամասերը և տեղամասային կենտրոնները կազմավորվում են հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 21 օր առաջ:

7. Զինվորական մասերի ղեկավարները համապատասխան համայնքի ղեկավարին, լիազոր մարմին և համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 21 օր առաջ ներկայացնում են զինվորական մասերում հաշվառված հանրաքվեի մասնակիցների թիվը:

8. Տեղամասային հանձնաժողովները կազմավորվում են Հայաստանի Հանրապետության ընտրական oրենսգրքով` տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման համար սահմանված կարգով հանրաքվեի անցկացման օրվանից ոչ շուտ, քան 16, և ոչ ուշ, քան 19 օր առաջ:

9. Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները լիազոր մարմինը տեղամասային կենտրոններում` բոլորի համար տեսանելի տեղում, փակցնում է հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ:

(8.1-ին հոդվածը լրաց. 26.12.08 ՀՕ-3-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։