Գլուխ 7 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 31
Հոդված 31.
Վերահսկիչ պալատի խորհրդի առաջին կազմի անդամների պաշտոնավարման ժամկետները
1. Վերահսկիչ պալատի առաջին նախագահն իր նշանակումից հետո` տասն օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացնում վերահսկիչ պալատի խորհրդի առաջին անդամների, այդ թվում` վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի թեկնածությունների վերաբերյալ առաջարկություններ:
2. Վերահսկիչ պալատի խորհրդի առաջին անդամների պաշտոնավարման ժամկետները հետևյալն են`
մեկ անդամը` մեկ տարի,
մեկ անդամը` երկու տարի,
մեկ անդամը` երեք տարի,
մեկ անդամը` չորս տարի,
մեկ անդամը` հինգ տարի,
վերահսկիչ պալատի նախագահի տեղակալը` վեց տարի: