Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1551-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 ապրիլի 2018 թվականի N 388-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1551-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածն ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հսկողության կարգի 5-րդ կետով`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2018 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 1551-Ա որոշման հավելվածը 42-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 43-րդ, 44-րդ, 45-րդ և 46-րդ կետերով.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

43. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից գումարների հատկացման և ծախսման ճշտության, ինչպես նաև ֆինանսատնտեսական գործունեության ստուգում 2015-2017 թթ. և 2018 թ. հաշվետու ժամանակա-շրջան

44. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից գումարների հատկացման և ծախսման ճշտության, ինչպես նաև ֆինանսատնտեսական գործունեության ստուգում 2015-2017 թթ. և 2018 թ. հաշվետու ժամանակա-շրջան

45. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն «Հիդրոօդերևութա-բանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից գումարների հատկացման և ծախսման ճշտության, ինչպես նաև ֆինանսատնտեսական գործունեության ստուգում 2015-2017 թթ. և 2018 թ. հաշվետու ժամանակա-շրջան

46. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից գումարների հատկացման և ծախսման ճշտության, ինչպես նաև ֆինանսատնտեսական գործունեության ստուգում 2015-2017 թթ. և 2018 թ. հաշվետու ժամանակա-շրջան

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Կ. Կարապետյան

2018 թ. ապրիլի 16

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։