ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 2018 թվականի N 475-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 860-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման հետ կապված լրացուցիչ վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 860-Ն որոշման N 3 հավելվածը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետով.
« 3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցում 3000
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Կ. Կարապետյան
2018 թ. ապրիլի 25
Երևան