Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 275-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2018-05-12-ից մինչև 2020-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-01-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

23 ապրիլի 2018 թ. N 281-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 275-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 275-րդ հոդվածի 9-րդ մասը`

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի օգոստոսի 15-ի «Արտոնագրի ձևը, արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարության ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 275-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը`

1) հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարության ձևի լրացման կարգում՝

ա. 5-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Ընդ որում, հայտարարության 4-րդ կետը՝ արտոնագրային հարկի հաշվետու ժամանակաշրջանը, լրացվում է հայտարարության 9-րդ կետում նշված գործունեության իրականացման ժամանակահատվածը ներառող ամիսների քանակին համապատասխան:»,

բ. 7-րդ կետից հանել «, ավտոբուսով կամ միկրոավտոբուսով» բառերը,

գ. 7-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Ավտոբուսով կամ միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում հայտարարության 6-րդ կետում լրացվում է հարկային օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով սահմանված երթուղին (Երևան քաղաքի հետ, միջքաղաքային, ներմարզային կամ ներքաղաքային):»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Վ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։