Հոդված 12
Հոդված 12.
Օրենսգրքի 91-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ կետով՝
«3.1. Եթե գնահատվող ապրանքների ներմուծման նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում ներմուծված ապրանքները կամ ներմուծված ապրանքների համեմատ նույն կամ համանման ներմուծված ապրանքները չեն վաճառվում, ապա մաքսային արժեքը, որի վրա այլ պարագայում տարածվում են սույն հոդվածի 1-ին կետի դրույթները, որոշվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների կամ ներմուծված ապրանքների համեմատ նույն կամ համանման ներմուծված ապրանքների ներմուծումից հետո անփոփոխ տեսքով վաճառքի դեպքում իրացման միավորի գնի հիման վրա, պայմանով, որ այդ ապրանքներն իրացվել են գնահատվող ապրանքների ներմուծումից անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան 90 օրվա ընթացքում: Ընդ որում, մաքսային վճարումները կատարվում են սույն օրենսգրքի 96 հոդվածի 1-ին կետի համաձայն, և հաջորդող 60 օրվա ընթացքում կատարվում է վերջնական վերահաշվարկ:»: